Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Ազգային ժողովը վավերացրեց շուրջ 131.5 մլն եվրո վարկ վերցնելու համաձայնագրերը
12/12/2019 18:58
Կիսվել

Ազգային ժողովը վավերացրեց շուրջ 131.5 մլն եվրո վարկ վերցնելու համաձայնագրերը

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Ասիական զարգացման բանկից, Վերականգման վարկերի բանկից և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից շուրջ 131,5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագրերը վավերացնելու 4 նախագծերին կողմ քվեարկեցին միայն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները:

Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ 2019թ. նոյեմբերի 14-ին ստորագրած  «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով կտրամադրի բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները

Մեկ այլ համաձայնագրով Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին կտրամադրի 9,1 մլն եվրո վարկ:

«Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 եվրո գումարի չափով: Ծրագիրը ներառում է նախադպրոցական և բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, առողջապահական ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը՝ մոտ 3 տարի»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին վարկ կտրամադրի շրջակա միջավայրի պահպանության համար:

«2019թ. նոյեմբերի 11-ին է ստորագրվել Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն – BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը, որով կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Բյուջետային աջակցության վարկը հիմնականում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում թիրախավորված քաղաքականության իրականացման հիմքով է տրվել երկրին: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից արտոնյալ է 5 տարին»,- նշեց Արամ Հայրապետյանը:

Հայաստանի Հանրապետությունը 45,8 մլն եվրոյի վարկ էլ կստանա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից:

«Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ 45.8 մլն եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի, գործընթացների և կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Վարկի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է»,- ասաց Հայրապետյանը:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84