2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 17.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար – հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 321.5 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 17.3%-ով։
Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 6.3%-ով և կազմել 9,165 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 29.4%-ով և կազմել 12,089 տոննա։