Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը կազմակերպում է բարեգործական օնլայն դրամահավաք
02/05/2020 11:26
Կիսվել

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը կազմակերպում է բարեգործական օնլայն դրամահավաք

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը  մայիսի 2-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է բարեգործական օնլայն դրամահավաք, որի ամբողջ գումարն ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին և երիտասարդներին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենայկից, Նոր տիպի Կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված բացառիկ ու անորոշ վիճակի հետևանքով՝ հիմնադրամն անորոշ ժամանակով հետաձգել է նախաձեռնած մի շարք բարեգործական միջոցառումների, դրամահավաքների և հանդիպումների անցկացումը։

Սակայն, միաժամանակ, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ և երիտասարդներ այս դժվար օրերին էլ շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժում։ Նրանք չեն կարող սպասել, մինչև բժիշկները կհաղթեն համաճարակին։ Հետևաբար, հիմնադրամը դիմում է Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, հիմնադրամի բարերարներին, մեր գործընկերներին որպեսզի այս դժվար օրերին յուրաքանչյուրն իր ներդրումը կատարի քաղցկեղ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման գործում։

Ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարներին՝ «Բանկ օֆ Ամերիկա» 3251 3512 0666/routing#121000358 և «Ամերիաբանկ» 15700 23051810100 կամ նվիրատվություն կատարել https://cityofsmile.org/donate/ հարթակի միջոցով։

Գործունեության երկու տարվա ընթացքում ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը  ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։ Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 465.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։

Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52