Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Հայ-կորեական համատեղ ներդրումային ծրագրի արդյունքում Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն
18/05/2020 11:07
Կիսվել

Հայ-կորեական համատեղ ներդրումային ծրագրի արդյունքում Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն

Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր ծրագրի արժեքը գնահատվում է ընդհանուր 4.4 մլն դոլար: «Արմենպրես»-ն այս թեմայով խոսել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ:

«Հիմնվելու է ավտոբուսների հավաքման կենտրոն: Ավտոբուսները նախատեսված են լինելու Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Շատ կոնկրետ թիրախավորում կա: Հայաստանը դառնում է հարմարավետ երկիր միջազգային ձեռնարկությունների համար: Նրանք միակը չեն, ում հետ քննարկումներ են ծավալվում՝ նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել որպես արտադրական հաբ՝ ԵԱՏՄ երկրներ արտադրանք վաճառելու համար»,-ասաց Փափազյանը:

Կորեական ընկերության կողմից նախաձեռնությունը եղել է դեռ նախորդ տարվանից: Ընկերության ներկայացուցիչները կապ են հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

«Նախորդ տարի ընկերության կողմից աշխատանքներ են տարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ: Այնուհետև, հաշվի առնելով ծրագրի շրջանակում ընկերության կողմից ընտրված ձևաչափը՝ որոշում է կայացվել ծրագրի հետագա ընթացքն ապահովել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ համագործակցությամբ»,-հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Հեռավար աշխատանքի միջոցով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել: «Ֆոնդը պետության կողմից համաֆինանսավորելու է այդ գործարանի ստեղծման ինչ-որ մի կտորը և դառնալու է 50 տոկոսից ցածր մասնաբաժնի տեր՝ 40-49 տոկոսի շրջանակում»,-ասաց Փափազյանը:

Ընդհանուր ներդրման ծավալը 4.4 մլն դոլար է, որից մոտ 1մլնը կֆինանսավորի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, 1-ից մի քիչ ավելին՝ արտերկրի ներդրողը, մնացած մոտ 2.3 միլիոնը վարկ կվերցվի հայկական առևտրային բանկից: Վարկը կլինի ընդհանուր ձեռնարկությանը, երկու կողմերը ժամանակի ընթացքում կմարեն այն:

Փափազյանի խոսքով «Youngsan»-ը բավականին մեծ ձեռնարկություն է, անցյալ տարի կես մլրդ դոլարից ավելի վաճառք է ունեցել: Ընկերությունը սովորաբար պատվերներ է ընդունում նաև այլ ապրանքնիշերից, պատրաստում է դրանք և մատակարարում: Հայաստանում արտադրվող ավտոբուսների վերաբերյալ դեռ պետք է հստակեցումներ արվեն: Ձեռնարկությունում կարտադրվեն հավանաբար 3 տեսակի ավտոբուսներ, դրանց երկարությունը կհասնի մինչև 10 մետրի:

Ավոտոբուսների հավաքման համար հումքը սկզբնական շրջանում բերվելու է արտերկրից: «Սակայն իրենք նպատակ ունեն, և մեր պայմաններից մեկն էլ այն է, որ ժամանակի ընթացքում հումքի արտադրությունն էլ Հայաստանում հիմնվի, որ ամբողջ վերտիկալ գործընթացը՝ սկսած մասերից, մինչև  վերջնական պրոդուկտի արտադրությունը, լինի Հայաստանում»,-ասաց ֆոնդի տնօրենը:

Ձեռնարկությունը նախատեսվում է գործարկել այս տարի: Գործարանի հստակ վայրը դեռ չեն որոշել, քննարկվում է 3 տարբերակ, կհստակեցնեն արտերկրի գործընկերների հետ հենց տեղում: «Իրենք դեռ պետք է գան Հայաստան: Իրավիճակի պատճառով նրանց գալը մի փոքր հետաձգվել է: Հուսանք, որ հուլիսին կգան, այդ ժամանակ արդեն կկարողանանք վերջնական հստակեցնել, աշխատում ենք հեռակա: Հեռակա աշխատանքներով արդեն հասել ենք նրան, որ վստահաբար կարող ենք ասել, որ ծրագիրն իրականանալու է»,-ասաց Փափազյանը:

Կորեական Youngsan-ի կայքում նշված է, որ ընկերությունը մատակարարում է տրանսպորտային միջոցներ, այդ թվում ՝ կոմպակտ տրանսպորտային միջոցներ, ռազմական մեքենաներ՝ Արևելյան Եվրոպա, ԱՊՀ և Աֆրիկա:

Աննա Գրիգորյան

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72