Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Մատենադարանին նվիրաբերել է ռադիոգիդ սարքեր
20/05/2020 11:23
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Մատենադարանին նվիրաբերել է ռադիոգիդ սարքեր

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 19-ին ԱՐՄՍՎԻՍ-ԲԱՆԿ-ը 72 հատ ռադիոգիդ սարքեր նվիրաբերեց Մաշտոցյան Մատենադարանին, որտեղ տարեկան այցելում են տասնյակ հազարավոր այցելուներ: Մատենադարանում ռադիոգիդերի կիրառումը հնարավորություն կտա ապահովել միաժամանակ այցելուների տարբեր խմբերին ձեռագրերի որակյալ ներկայացումը: Ռադիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Բանկի ցուցաբերած նախաձեռնությունը թույլ է տալիս պատմական արժեքների ներկայացումն իրականացնել նոր տեխնոլոգիաներով։

«Հայտնում ենք մեր շնորհակալությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին և նրա Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին այս աջակցության  համար: Նվիրաբերած ռա-դիոգիդերը մեզ համար իսկապես անչափ կարևոր են և ժամանակին ստացված, քանի որ դրանք շատ օգտակար են հատկապես համավարակի պայմաններում այցելուների և զբոսավարների անվտանգության ապահովման տեսանկյունից և մենք դրանք կկիրառենք այցելուների համար Մատենադարանի թանգարանային մասի բացման առաջին իսկ օրվանից:», հայտնեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Միևնույն ժամանակ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը պարոն Վահան Տեր-Ղևոնդյանի կողմից պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով ու համապատասխան վկայականով:

«Շնորհավորում ենք և միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր թանգարանների համար նմանատիպ նախաձեռնությունների հարցում, որոնք հնարավորություն կտան մեր պատմամշակութային արժեքները ներկայացնել ըստ արժանվույն, հատկապես նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Միաժամանակ շնորհակալ եմ հուշամեդալի համար և նշեմ, որ նման գնահատանքը պարտավորեցնող է։ Սիրով տեղեկացնում եմ, որ մենք առաջիկա օրերին կհայտարարենք մեր ևս 2 նոր նախաձեռնությունների մասին. Բանկը  2 թանգարանների նվիրաբերելու է աուդիոգիդեր, որոնք համավարակի պայմաններում կունենան մեծ նշանակություն », հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

Կարևորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամա-նակին համահունչ լինելը՝  ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է և իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրե-րում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11