ԲԱՆԿԵՐՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է առևտրային բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման ծավալների 1,4% աճ: Հաշվետու երեք ամիսների ընթացքում ՀՀ-ում գործող 22 առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված հիփոթեքային վարկերի համախառն ծավալը կազմել է 85 140 165,8 հազար ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ադյունքներով առևտրային բանկերը գրանցել են նաև սպառողական վարկավորման ծավալների աճ` շուրջ 4,6%-ով: Հաշվետու ամիսների արդյունքներով սպառողական վարկերի համախառն ծավալը կազմել է 142 711 079,9 հազար ՀՀ դրամ: