Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՀՀ ԿԲ – ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
17/09/2010 20:04
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2010 թ. սեպտեմբերի 7-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ  նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Ամալյա Սարիբեկյանը, Անդրանիկ Նորեկյանը, Վախթանգ Աբրահամյանը: 

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, ար¬¬տաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: Օգոստոսին պարենային ապրանքների միջազգային շուկաներում և գյուղատնտեսության ոլորտում դրսևորումները գերազանցել են կանխատեսված հնարավոր վատատեսական ռիսկերը, ինչն էլ հիմնականում նպաստել է ամսվա ընթացքում ակնկալվածից բարձր գնաճի ձևավորմանը: Առաջարկի նշված շոկերի արդյունքում 2010 թ. օգոստոսին արձանագրվել է 12-ամսյա գնաճի 9.6% մակարդակ, որի միայն 5.9 տոկոսային կետը պայմանավորվել է ՙՄիրգ՚, ՙԲանջարեղեն և կարտոֆիլ՚ և ՙՀացամթերք՚ ապրանքախմբերի գների աճով:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թ. օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կետով` կազմելով 9.6%: Ընդ որումª պարենային ապրանքների գներն աճել են 2.3%-ով  (նպաստումը գնաճին 1.2 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների  գները` 0.1%-ով  (նպաստումը գնաճին 0.02 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 0.2%-ով (նպաստումը գնաճին 0.1 տոկոսային կետ):

Օգոստոսին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորել է ՙՀացամթերք՚ ապրանքախմբի գնի 6.0% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.9 տոկոսային կետ), ՙԲանջարեղեն և կարտոֆիլ՚ ապրանքախմբի գնի 12.4% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.6 տոկոսային կետ) աճերը: Վերջին երեք տարիներին ՙԲանջարեղեն և կարտոֆիլ՚ ապրանքախմբի գների փոփոխության նպաստումը օգոստոսի գնաճի ցուցանիշին կազմել է միջինը -0.5 տոկոսային կետ, ՙՄիրգ՚ ապրանքախմբինը` -0.4 տոկոսային կետ, ՙՀացամթերք՚ ապրանքախմբի ազդեցությունը զրոյական է եղել: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին օգոստոսի գնաճին միջինը -0.9 տոկոսային կետ նպաստման դեպքում, 2010 թ. նշված երեք ապրանքախմբերի նպաստումը կազմել է 1.4 տոկոսային կետ` այսինքն` 2.3 տոկոսային կետով ավելին:

2010 թ. հունվար-հուլիսին արձանագրվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում` կազմելով տ/տ 4%, որն հիմնականում պայմանավորվել է գյուղատնտեսությունում արձանագրված խորը անկմամբ: Միևնույն ժամանակ նշենք, որ տնտեսության մյուս ճյուղերում արձանագրված աճերը փոքր ինչ զիջել են տարվա առաջին կեսին արձանագրված աճի ցուցանիշներին: Այսպես, արդյունաբերության ճյուղում արձանագրվել է ավելացված արժեքի 9.3% աճ, շինարարության ճյուղում` 7.5%, ծառայությունների ոլորտում` 4.4%, իսկ գյուղատնտեսության անկումն այդ ժամանակահատվածում կազմել է 22.6%, ինչին մեծապես նպաստել է բուսաբուծության ենթաճյուղի 41.2% անկումը: Վերջինս էլ իր հերթին տեղի է ունեցել ի հաշիվ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գարնանացանի կրճատման, բերքահավաքի հետաձգման և բույսերի հիվանդությունների տարածման ու կրծողների բազմացման պարագայում բերքի վնասման:  

Օգոստոսին ներքին տնտեսության վրա արտաքին միջավայրի ազդեցություններն արտահայտվել են առաջարկի շոկի դրսևորումներով: Չնայած հիմնական ապրանքատեսակների միջազգային գներն արձանագրել են աճի միտումներ, այդուհանդերձ, առավել գնաճային ֆոն է ստեղծել պարենային ապրանքների, հատկապես հացահատիկային մշակաբույսերի գների աճը, ինչը պայմանավորված է եղել հիմնական արտադրող երկրներումª Ռուսաստանում, Եվրոպական տարածաշրջանում և Կանադայում բերքի ծավալների, այն է` առաջարկի զգալի կրճատմամբ: Բացի այդ, օգոստոսի սկզբին Ռուսաստանի կողմից հացահատիկի արտահանման սահմանափակումը, ինչպես նաև Ղազախստանի և Ուկրաինայի կողմից նման սահմանափակումների կիրառման հնարավորությունները լրացուցիչ գնաճային ճնշումներ են առաջացրել շուկայում: Ինչևէ, մասնագետների գնահատմամբ այս տարի քիչ հավանական է 2007-2008 թթ-ին դիտված գնաճային զարգացումների կրկնությունը, քանի որ, հացահատիկի միջազգային պաշարների էականորեն նվազման պարագայում անգամ,  մեծածավալ պաշարների առկայությունը, ինչպես նաև համաշխարհային մյուս արտադրողների` հատկապես ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ավստրալիայի մոտ բերքի լավատեսական սպասումները հիմնականում կմեղմեն հնարավոր բարձր գնաճային ճնշումները: Մյուս կողմից, հացահատիկի գների աճի ուղղությամբ որոշակի ռիսկեր կարող են առաջացնել հացահատիկային մյուս մշակաբույսերի` հատկապես եգիպտացորենի շուկայի զարգացումները:

Արտաքին միջավայրի զարգացումների ներքո աճել է նաև արտաքին ապրանքաշրջանառությունը. հունվար-հուլիսին ապրանքների արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 43.3%-ով, իսկ ներմուծումը` 22.8%-ով: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ֆիզիկական անձանց բանկային համակարգով ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքի 7.5% աճ:

Ներկայացվեցին նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: 2010 թ. օգոստոս ամսվա ընթացքում բավարար ավելցուկային իրացվելիության պարագայում ռեպո շուկայում նկատվել է տոկոսադրույքների ընդամենը 0.24 տոկոսային կետով, իսկ միջբանկային ռեպո շուկայում` 0.29 տոկոսային կետով նվազում: ՊՊ առաջնային շուկայում, պայմանավորված պետարժեթղթերի առաջարկի զգալի ավելացմամբ և գնաճի ընթացիկ զարգացումներով ու հետագա սպասումներով, արձանագրվել է տոկոսադրույքների աճ, մասնավորապես մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքներն աճել են 2.08 տոկոսային կետով, իսկ 2-5 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերինը` 1.29 տոկոսային կետով: ՊՊ երկրորդային շուկայում տոկոսադրույքները ևս աճել ենª 1.79 տոկոսային կետով:

ՀՀ ԿԲ և Կառավարության կողմից համատեղ իրականացված ապադոլարայնացման միջոցառումների արդյունքում փողի ագրեգատների դրամային բաղադրիչներն առաջանցիկ աճ են արձանագրել ընդհանուրի համեմատ. փողի զանգվածն ամսվա ընթացքում աճել է 1%-ով, դրամային զանգվածը` 1.6%-ով, դրամային ավանդներն ավելացել են 1.9%-ով, արտարժութային ավանդները` 0.2%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունըª 1.6%-ով):  Արդյունքում դոլարիզացիայի մակարդակը, շարունակելով նախորդ ամիսներին արձանագրած միտումները,  նվազել է 0.7%-ով: Այդուհանդերձ, տնտեսության վարկավորման գերակշիռ մասը շարունակում է իրականացվել արտարժույթով. նախորդ ամսվա նկատմամբ դրամով վարկավորման աճը կազմել է 0.5%, իսկ արտարժույթով վարկավորման աճը` 2.3%: Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

ՀՀ ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ օգոստոս ամսվա արդյունքներով 12-ամսյա գնաճի ձևավորված բարձր մակարդակն հիմնականում պարենային ապրանքների միջազգային շուկաների և գյուղատնտեսության ոլորտի զարգացումներով պայմանավորված` ՙՀացամթերք՚, ՙԲանջարեղեն և կարտոֆիլ՚ և ՙՄիրգ՚ ապրանքախմբերում գների աճի հետևանք է: Եվ չնայած գնաճի ցուցանիշը էապես գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանըª դառնալով խիստ մտահոգիչ, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա առաջարկի շոկի արդյունք է և այն գերակշիռ մասով արդեն դրսևորվել է, ԿԲ խորհուրդը քիչ հավանական է գտնում դրա հետագա շարունակությունը: ԿԲ խորհուրդը գտնում է, որ հաջորդ ամսվանից սկսած 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող մեկ տարվա հորիզոնում ձևավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ:

Միաժամանակ, ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի առաջացնում, ավելին, տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը և արժութային շուկայի ներկա զարգացումները նպաստում են գնաճային միջավայրի մեղմմանը: Գնաճի ձևավորված բարձր մակարդակի առումով հարկ է փաստել նաև ԱՄՀ և մի շարք այլ փորձագետների վերջին կանխատեսումները, որոնց համաձայն անցումային և զարգացող տնտեսություններում առաջիկա տարիներին սպասվում է գնաճի բավականին բարձր մակարդակ. 2010 թ-ին այն կկազմի միջին հաշվով 6.25%, իսկ 2011-ին կիջնի մինչև 5%-ի:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները, ինչպես նաև պարենային ապրանքների միջազգային շուկաների ապագա զարգացումների անորոշությունները, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտել շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից: Վերջինս նախապատվելի քաղաքականություն էր նաև այն տեսանկյունից, որ ԱՄՀ և մի շարք այլ փորձագետների վերջին կանխատեսումներով առկա են համաշխարհային տնտեսական աճի դանդաղման ռիսկª պայմանավորված համախառն պահանջարկի ցածր մակարդակի դրսևորման սպասումներով, ինչի հետևանքով 2011թ-ի համաշխարհային տնտեսական աճի ցուցանիշը ճշգրտվել է 1.5 տոկոսային կետով ցածրª բազային սցենարի համեմատությամբ:

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14