Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 33%-ՈՎ
26/01/2010 16:39
Կիսվել

ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 33%-ՈՎ

ՀՀ առևտրային բանկերի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2009 թվականի չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 7,8%-ով և 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել շուրջ 1047,57 մլրդ դրամ, ընդ որում տարեկան կտրվածքով ՀՀ առևտրային բանկերն ապահովել են ընդհանուր պարտավորությունների 32,9% աճ:

Ինչպես նշվում է ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի ներգրաված միջոցների կառուցվածի վերաբերյալ ՀՀ ԿԲ հրապարակած տվյալներում` բանկային համակարգը գրանցել է աճ` բոլոր հիմնական պարտավորությունների գծով:

Այսպես, 2009 թվականի ընթացքում տարեկան կտրվածքով բանկերի ցպահանջ պարտավորություններն աճել են 35,1%-ով և կազմել 252,4 մլրդ դրամ: Բանկերի ընդհանուր պարտավորությունների ծավալն այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ հաշվետու մեկ տարվա ընթացքում աճել է 10,1%-ով և կազմել 305,1 մլրդ ՀՀ դրամ:

2009 թվականի դեկտեմբերի 31-ի  դրությամբ առևտրային բանկերի կողմից ներգրավված ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 42,6%-ով, իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ընդհանուր ծավալն աճել է 42,4%-ով:

Նշենք նաև, որ ՀՀ բանկերի պարտավորությունները կառավարության նկատմամբ մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 3 անգամ և 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 67,5 մլրդ դրամ:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6