ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄՈՒՄ Է 335 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Հայաստանում ամսական միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշն, ինչպես և նախորդ ամիսների ընթացքում, գրանցվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում: 2010 թվականի հուլիս ամսվա արդյունքներով այս ոլորտում անվանական միջին աշխատավարձը կազմել է 335 555 դրամ, իսկ հունվար-հուլիս ժամանակահատվածում` 280 586 դրամ:
Անվանական միջին աշխատավարձի ցուցանիշով ֆինանսական ոլորտին հաջորդում է տեղեկատվության և կապի ոլորտը (229 566 դրամ): Հաշվետու ամսվա արդյունքներով հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում անվանական միջին աշխատավարձը կազմել է 226 663 դրամ, շինարարության ոլորտում` 142 857 դրամ, մշակող արդյունաբերության ոլորտում` 115 180 դրամ:
Հուլիս ամսվա արդյունքներով պետական կառավարման հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 133 261 դրամ, կրթության ոլորտում 83 665 դրամ, առողջապահության ոլորտում` 72 286 դրամ: