Հանքարդյունաբերություն

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՊՂՆՁԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
17/07/2009 13:38
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՊՂՆՁԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Ամերիկյան Bloomberg գործակալությունը հայտնում է, որ այս տարվա հոկտեմբեր ամսից Չինաստանը կարող է ավելացնել պղնձի ներկրման ծավալները: Նման կանխատեսման համար հիմք է ծառայում Չինաստանում արձանագրված 7.8%-ոց տնտեսական աճը և կառավարության կողմից տնտեսությանը աջակցելու համար ընդունված ծրագիրը:

Ճապոնական Nippon Mining and Metals Co. հանքարդյունաբերական և մետաղագործական ընկերության տվյալների համաձայն հունիս-սեպտեմբեր ամիսներին արձանագրված կրճատումից հետո Չինաստանը կարող է պղնձի ներկրման ծավալները կրկին ավելացնել մինչև 200-300 տոննա: Նշենք, որ հունվար-մայիս ամիսներին սույն ցուցանիշը կազմում էր 280 հազար տոննա: Մասնագետների կարծիքով սույն տարվա երրորդ եռամսյակում պղնձի ներկրման ծավալները կմնան ցածր դիրքերի վրա` 100 հազար տոննա:

Ճապոնիայի Լեռնահանքային արդյունաբերության ընկերակցության ղեկավար Օյկոշիկո Նագատան նշել է, որ Չինաստանի կառավարության կողմից երկրի տնտեսությանը աջակցելու համար ընդունված ծրագրի վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ աշնան կեսից սկսած Չինաստանի կառավարությունը կրկին կավելացնի պղնձի ներկրման ծավալները:

Ինչպես գրել էր «Բիզնես 24»-ը հունիսի վերջին Չինաստանը կտրուկ նվազեցրեց գունավոր մետաղների և մասնավորպես պղնձի ձեռք բերման ծավալները և շատ վերլուծաբաններ կարծում էին, որ այս քայլը կարող էր գունավոր մետաղների գների կտրուկ անկման հանգեցնել: Սակայն գունավոր մետաղների գները LME բորսայում մի քանի օր նվազելուց հետո կրկին սկսել են աճել, իսկ վերոնշյալ կանխատեսումների իրականացման դեպքում կարելի է հոկտեմբեր ամսից սկսած սպասել պղնձի գնի հետագա աճ: Որոշ վերլուծաբաններ արդեն նշում են պղնձի գնի 5800-6200 սահմանագիծը:

Իհարկե Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների համար, որոնք միայն վերջերս են սկսել վերականգնվել ճգնաժամի հասցրած վնասներից, սա դրական նորություն է: Պղնձի 6000 դոլար մեկ տոննայի դիմաց գինը Հայստանի լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների համար կարող է հետագա զարգացման և ընդլայնման երաշխիք լինել:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52