
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Հանքարդյունաբերական ոլորտի մի շարք ձեռնարկությունների հետ կառավարության բոլոր պայմանավորվածությունները կատարվում են պատշաճ ձեւով: Այսօր այս մասին, պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա` նշված ձեռնարկությունները կատարում են իրենց ստանձնած այն պարտականությունները, որոնց համաձայն նրանք պետք է ապահովեն կառավարության հետ համաձայնության բերված աշխատատեղերը, ներդրումները եւ այլն: