Հանքարդյունաբերություն

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ 44 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ ԿՕԳՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲՈՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՃԳՆԱԺԱՄԸ
26/06/2009 14:54
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ 44 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ ԿՕԳՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲՈՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՃԳՆԱԺԱՄԸ

Այսօր Սյունիքի մարզում տեղի ունեցած արտագնա նիստի ընթացքում ելնելով ՀՀ կառավարության հաստատած Կայուն զարգացման ծրագրի սկզբունքներից, այդ ծրագրի ռազմավարությունը եւ միջոցառումները տարածքային զարգացման ծրագրերում ներառելու եւ իրագործելու անհրաժեշտությունից, գործադիրը որոշել է հաստատել Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։ ՀՀ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծրագիրն առանձնանում է նաեւ ներդրումային լուրջ բաղադրիչով։ Եվ դա հասկանալի է, որովհետեւ Սյունիքը միջպետական նշանակության մարզ է եւ բնական է, որ պետք է ունենա զարգացման ավելի երկարաժամկետ եւ խոշորածավալ ծրագրեր։

Հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին (հինգ տարի մարման ժամկետով), «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին (հինգ տարի մարման ժամկետով) եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (չորս տարի մարման ժամկետով)։ Պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվում է 44 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց, որի ապահովության համար հիշյալ ընկերությունների հետ կնքվելու են գրավի պայմանագրեր։ Իբրեւ գրավի առարկա ընդունվելու են ընկերությունների արտադրական համալիրները եւ վարկի հաշվին ձեռք բերվող սարքավորումները։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարեւոր է համարել այս որոշման ընդունումը, քանի որ ոլորտին ՌԴ վարկից հատկացվում են զգալի գումարներ, որոնց շնորհիվ էապես կաշխուժանա մարզի սոցիալ-տնտեսական կյանքը։ «Վարկերը հնարավորություն կտան, որպեսզի այս ձեռնարկությունները թափով աշխատեն` հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացրած ժամանակավոր դժվարությունները»,- ասել է վարչապետը։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58