
BOLIDEN ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 82%-ՈՎ
Շվեդական հանքարդյունաբերական Boliden ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ընկերության շահույթն աճել է 82%-ով և կազմել 432 մլն կրոն (55 մլն դոլար), որը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների, և առավելապես ցինկի և պղնձի նկատմամբ պահանջարկի աճով: Հաշվետու եռամսյակում ընկերության գործառնական շահույթը կրճատվել է 10%-ով և կազմել 477 կրոն, իսկ հասույթը կրճատվել է 18%-ով և կազմել 6,44 մլրդ կրոն: Հրապարակած տվյալների համաձայն համաշխարհային շուկայում մետաղների գների բարձրացման վրա էական ազդեցություն է թողել Չինաստանում մետաղների նկատմամբ պահանջարկի աճը:
Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում Boliden ընկերությունը ցինկի արտադրության ծավալը կրճատել է 11%-ով, իսկ պղնձի արտադրության ծավալը` 20%-ով: