Հանքարդյունաբերություն

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ  ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՊԱՏԻԺ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ
14/03/2011 14:08
Կիսվել

«ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՊԱՏԻԺ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Իշխանությունները օրենք են ստեղծում նրանց համար, ովքեր նրանց փող են բերում, բայց դրա հետ մեկտեղ ուշադրություն չեն դարձնում հսկայական վնասներին: Հարստությունը գնում է մասնավոր գրպաններ, իսկ պետությանը եւ ժողովրդին մնում են միայն թունավոր թափոնները եւ ոչնչացված հողը: «Ընդերքի մասին» նոր օրիանգիծը «ԷկոԼուր»-ին այսպես մեկնաբանեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Օրինագիծը, որը Համաշխարհային բանկի   ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ մշակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից, ներկայումս քննարկվում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:
 
Սանասարյանի կարծիքով` ամենամեծ վտանգը նրանում է, որ նոր օրինագծում շարունակվել է հին օրենսդրության անբարոյական պրակտիկան, ինչի արդյունքում թափոնները եւ  ոչ արդյունագործական նշանակության ապարները լցակույտերի տեսքով դուրս են բերված հարկային դաշտից: «Միեւնույն ժամանակ, նոր օրինագծում քողարկված է թափոնների սահմանումը: Ճշգրիտ սահմանումների փոխարեն, ինչպես օրինակ պոչամբարներ, մակաշերտի ապարներ, ոչ արդյունագործական նշանակության հանքանյութեր եւ այլն, մենք հանդիպում ենք «հանքանյութի արդյունահանման եւ վերամշակման ընթացքում առաջացած ապարների կուտակում»»: Եթե օգտագործվեր առաջին սահմանումը, ապա ընկերությունները թափոնների համար կվճարեին` համաձայն «Թափոնների մասին» ՀՀ օրենքի: Իսկ ապարների կուտակման համար ընկերությունները վճարելու կարիք չունեն, քանի որ ոչ մի օրենքում նման պարտավորություններ չկան: Արդյունքում, Կանաչների միության նախագահի գնահատմամբ, մենք արդեն ունենք այդ «կուտակումը» պոչերի եւ ոչ արդյունագործական նշանակության ապարների տեսքով, որոնք պարունակում են ծանր եւ տոքսիկ տարրեր, եւ որոնք իրական վտանգ են ստեղծել առողջության համար, վատթարացրել են էկոլոգիական վիճակը Հայաստանի մարզերում:
 
Անտառները, որոնք երկրի ռազմավարական ռեսուրսն են, ընդհանրապես դուրս են բերված այս օրինագծից, թեպետ հանքարդյունաբերության մեծ մասը կապված է հենց անտառային տարածքների հետ: «Օրինագծի 25-րդ հոդվածում թվարկվում է, թե որտեղ չի կարելի ընդերքօգտագործմամբ զբաղվել: Եւ այդ ցուցակում անտառներ չկան: Ստացվում է, որ կարելի է պարզապես փոխել անտառների կատեգորիան եւ թույլատրել կտրել անտառները հանքարդյունաբերության համար, ինչն այժմ արվում է ամենուրեք»,- ասաց Սանասարյանը: «ԷկոԼուր»-ի կողմից նշենք, որ հենց այդպես փոխվեցին եւ  Թեղուտի անտառային տարածքների կատեգորիան` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի համար, եւ Զանգեզուրինը` Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի նոր պաշարների յուրացման համար:
 
Ընդերքօգտագործումն արդեն իսկ բարձր կոռուպցիոն ռիսկերով ոլորտ է, մասնավորապես այն հարցում, թե ով կարող է արտոնագիր ստանալ ընդերքօգտագործման համար: Նոր օրինագծում սահմանված է, որ այդ իրավունքը կարող է լինել փոխանցովի, նույնիսկ փոխանցվել ժառանգական իրավունքով: «Մեզ մեզ մոտ կառաջանան հանքարդյունաբերական դինաստիաներ այն դեպքում, երբ օրենքով ընդերքը բացարձակապես պետության սեփականությունն  եւ պատկանում է ժողովրդին: Այդպիսով, նոր օրենսգիրքը հակասում է ինքն իրեն»,- ասաց Սանասարյանը:
 
Նոր օրինագծի համաձայն` ընդերքօգտագործման ոլորտը դառնում է էլ ավելի ոչ թափանցիկ հասարակայնության համար: «13-րդ հոդվածում նշված է, որ ընդերքօգտագործման մասին տեղեկությունները կարող են տարածվել կախված միայն ընդերքն օգտագործողի մտադրություններից: Իսկ ընկերության կողմից չարտոնագրված տեղեկատվության տարածման համար պատիժ է նախատեսվում: Նշանակում է` ողջ ոլորտը փակվում է: Ոլորտ, որտեղ թաքցվում են թանկարժեք մետաղները, խախտվում են աշխատողների իրավունքները, բնակչության էկոլոգիական իրավունքները»,- նշեց Կանաչների միության նախագահը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88