Հանքարդյունաբերություն

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
2009Թ.-Ի ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29/01/2010 21:43
Կիսվել

2009Թ.-Ի ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 ֆինանսական տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի 300 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն 2009 թվականի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են հանքարդյունաբերության ոլորտի հինգ ընկերություն: Այսպես, հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատու է ճանաչվել Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Ընկերությունը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 6.4 մլրդ դրամ և զբաղեցնում է հանրապետության 300 խոշոր հարկատուների ցուցակի 8-րդ հորիզոնականը:

Հանքարդյունաբերական մեկ այլ ընկերություն` Կապանի «Դինո գոլդ մայնինգ քոմփնի»-ն, պետական բյուջե վճարելով 1.49 մլրդ դրամ, խոշոր հարկատուների ցուցակում 42-րդն է: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 723.5 մլն դրամով զբաղեցնում է 83-րդ տեղը, իսկ Ալավերդու «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությունը պետական բյուջե է վճարել 372.1 մլն դրամ և հայտնվել 300 խոշոր հարկատուների ցուցակի 176-րդ տեղում:

Նշենք նաև, որ ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվել նաև «Մեթըլ Փրինս» կորպորացիային պատկանող երկու ձեռնարկություններ, որոնց կողմից վճարված հարկերի և տուրքերի համախառն ծավալը կազմել է 680.7 մլն դրամ: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը զբաղեցրել է 210-րդ հորիզոնականը, իսկ «Սագամար ՓԲԸ»-ն 179-րդն է: Ախթալայի ԼՀԿ-ն հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե վճարել է 310.1 միլիոն դրամ, իսկ «Սագամար» ՓԲԸ-ն` 370.6 միլիոն դրամ:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58