Հանքարդյունաբերություն

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԵՎ ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ
27/04/2011 17:02
Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԵՎ ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Վալլեքս» խմբի ընկերությունների վարչական շենքում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների տնօրեններն ու սեփականատերերը: Մինչ խորհրդակցությունը, Հանրապետության ղեկավարին ներկայացվել են «Վալլեքս» խմբի ընկերությունների ներդրումային ծրագրերը, հանքարդյունաբերության, մետալուրգիայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում խմբի մեջ մտնող ընկերությունների գործունեության արդյունքները:
 
Խորհրդակցության սկզբում Նախագահն ընդգծել է, որ հանդիպման նպատակը` ոլորտի ներկայացուցիչների հետ հանքարդյունաբերության ներկայի և ապագայի, այդ ոլորտում գործող ընկերությունների զարգացման ծրագրերի, կառավարության, պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության մասին խոսելն ու հանքարդյունաբերության այսօրվա խնդիրներին և դրանց լուծումներին անդրադառնալն է: 

«Գիտեք, որ սկսել ենք հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումներ, ընդամենը մի քանի օր առաջ անվտանգության խորհրդում հաստատեցինք հարկային, մաքսային բարեփոխումների եռամյա ծրագիրը, որի նպատակն է թեթևացնել հարկ վճարողների հոգսերը, պարզեցնել ողջ համակարգը: Ընդամենը օրեր առաջ կառավարությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, որը մասնագետներն արդեն հասցրել են որակել որպես հարկային համաներում: Իրականության մեջ դա հարկային համաներում չէ: Ճիշտ մոտեցում է, որի արդյունքում ընկերությունների համար ստեղծվել են բացառիկ հնարավորություններ՝ աշխատելով պետեկամուտների կոմիտեի հետ, մշակել նախորդ տարիներին չվճարված հարկերի մարման ժամանակացույց և ազատվել տույժերից ու տուգանքներից: Սա ձեռնտու է ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ՝ պետությանը: Կարծում եմ, որ ձեզնից շատերն արդեն սկսել են հարկային մարմինների հետ աշխատել էլեկտրոնային տարբերակով, և այս հնարավորությունն, իհարկե, նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Նման նախաձեռնությունների պակաս չենք ունենալու»,-գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ու միջին ձեռնարկությունների հետ հարկային, մաքսային մարմինների աշխատանքը հիմնված է լինելու համագործակցության վրա` բացառելով արհեստական խնդիրներ ստեղծելու մոտեցումները, որոնք պետության համար մերժելի են: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ փոփոխություների ընթացքում չպետք է թույլ տալ բյուջետային մուտքերի կրճատում. «Սա ես ուղղակի բացառում եմ, որովհետև մենք չենք կարող չվճարել սոցիալական, կրթության, առողջապահության, պաշտպանության ծախսերը: Չենք կարող թոշակներ և աշխատավարձներ չվճարել կամ վճարել ուշացումներով: Մենք դա ուղղակի բացառում ենք: Ուստի, բոլորս պետք է շահագրգռված լինենք փոփոխությունների ընթացքում լինել կառուցողական: Քանի որ այս մոտեցումները բխում են և՛ տնտեսվարողների, և՛ պետության շահերից, ես իրավունք ունեմ ակնկալելու, որ ձեր համատեղ աշխատանքը լինելու է տևական և արդյունավետ: Ես իմ հանդիպումների շարքը խոշոր տնտեսվարողների հետ սկսեցի հենց հանքարդյունաբերության ոլորտից, որովհետև հանքարդյունաբերությունը մեր տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: Այսօր միջազգային շուկայում գունավոր մետաղների գինը հնարավորություն է տալիս զարգացման նոր ծրագրեր կազմելու և ավելի վստահորեն նայելու ապագային: Նաև սա է պատճառը, որ բոլորիդ կոչ եմ անում ընդլայնվել, նոր ծրագրեր կազմել: Մի կողմից՝ սեփականատերերը կստանան շահույթ, մյուս կողմից՝ աշխատատեղեր կստեղծվեն, և, բնականաբար, պետությունը կստանա հավելյալ հարկային եկամուտներ»,-ասել է Նախագահը: 

Խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի ընդհանուր տնտեսական նկարագիրը, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ու ոլորտի զարգացմանն ուղղված պետության մոտեցումները: Այնուհետև պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը խոսել է հանքարդյունաբերության ոլորտի առանձնահատկությունների և այդ առանձնահատկություններից ելնելով` իրականացվող հարկային քաղաքականության, ոլորտի զարգացման դինամիկայի և դրան համարժեք` հարկերի հավաքագրման տեմպերի, ինչպես նաև ՊԵԿ-ի և հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների համագործակցության մասին, որից հետո հնչած մոտեցումների և առաջարկությունների շուրջ տեղի է ունեցել քննարկում:

AMP
31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31