Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱԶԷՍԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 24-ՐԴ ՆԻՍՏԻՆ
11/12/2009 19:02
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱԶԷՍԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 24-ՐԴ ՆԻՍՏԻՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 24-րդ նիստին մասնակցող կառավարությունների ղեկավարների մակարդակով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Միջպետական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են երկու տասնյակ հարցեր։ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով։ ՀՀ կառավարական պատվիրակության աշխատանքային օրը Սանկտ Պետերբուրգում սկսվել է Բ. Ելցինի անվան նախագահական գրադարան այցով։ Այնուհետեւ տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի նիստ նեղ կազմով, որը շարունակվել է ընդլայնված կազմով։

Քննարկումների առանցքում ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններում հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետ ընթացքի ապահովումն է եւ ջանքերի միավորումը` ուղղված կազմակերպության որդեգրած հիմնական նպատակների իրականացմանը։

Ողջունելով ներկաներին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը նշել է, որ համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում դրական արդյունքներ է արձանագրել ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում, հաջողությամբ են ընթանում Մաքսային միասնական միության եւ միասնական տնտեսական տարածության ձեւավորման գործընթացները։

Նիստում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածության ձեւավորմանը, «Նորարարական Բարձր տեխնոլոգիաներ» միջպետական ծրագրի հաստատմանը, ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների դրամային քաղաքականության հիմնարար սկզբունքների, կրթության եւ հավատարմագրման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի եւ պարենային անվտանգության հայեցակարգի նախագծերին։ Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել նիստին ներկա վարչապետները։

Կառավարությունների ղեկավարների ուշադրությանն է արժանացել նաեւ այն ապրանքների եւ տեխնոլոգիաների ցանկը, որոնց արտահանումը հատուկ վերահսկողության է ենթարկվում։ Այդ ցանկը վերանայվել է եւ լրացումների ենթարկվել։ Վարչապետները քննարկել են նաեւ մի շարք այլ նախագծեր, այդ թվում` ԵվրԱզԷՍ-ի անդամ-պետությունների` ուրանի արդյունահանման ազդեցությանը ենթարկված տարածքների ռեկուլտիվացիային վերաբերող հարցեր։

Նիստի ավարտին քննարկվել են կազմակերպչական հարցեր։ Այնուհետեւ գործադիր մարմինների ղեկավարները հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

Այսօր ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90