Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
18/08/2020 18:43
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթացել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը:

Վարչապետի այցի առաջին կանգառն Արամուս համայնքն էր, որտեղ առաջին անգամ ամբողջովին նոր մանկապարտեզ է կառուցվում՝ 150 երեխայի համար: Շինհրապարակում շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել սուբվենցիոն ծրագրի ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը նախատեսվում է ավարտել շենքի կառուցման, մինչև տարեվերջ՝ բակի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը 433 մլն դրամ է, աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ: Մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հատկացվել է կառավարության կողմից: Ակնկալվում է Արամուսում ունենալ ժամանակակից լուծումներով մանկապարտեզի նոր շենք՝ 6 խմբի համար: Ընդ որում, նախագիծն այնպես է մշակված, որ հետագայում երեխաների թվի ավելացման պարագայում նոր մասնաշենք կառուցելու հնարավորություն կա: Պատասխանատուների խոսքով՝ այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ արդեն 2 տարի համայնքն իր միջոցները կարողանում է ուղղել մանկապարտեզի կառուցմանը, և համայնքի մասնաբաժնում նաև այն միջոցներն են, որոնք ձևավորվել են ապօրինի կառուցված շինությունների՝ հիմնականում խոշոր ռեստորանային համալիրների օրինականացման արդյունքում: Համայնքի ղեկավարը վարչապետին տեղեկացրել է, որ սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում մինչև այս ամսվա վերջ կավարտվեն Արամուսի մի քանի փողոցի գազիֆիկացման աշխատանքները. արդյունքում ամբողջ գյուղը գազիֆիկացված կլինի:

Նիկոլ Փաշինյանը մոտեցել է մանկապարտեզին կից տարածքում հավաքված արամուսցիներին, ողջունել նրանց և զրուցել համայնքի զարգացման հարցերի շուրջ: Վարչապետն անդրադարձել է Արամուսում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին և կարևորել դրանցում համայնքի մասնակցությունը՝ հարկերի բարեխիղճ վճարումը: «Պետք է գույքահարկը վճարենք, որ ավելի շատ ծրագրեր իրականացնենք: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր վճարած գույքահարկը, օրինակ, այս մանկապարտեզն է: Պիտի այնպիսի գյուղապետ ընտրեք, որ չգողանա, այնպիսի կառավարություն ընտրեք, որ չգողանա: Հանգիստ հարկերը վճարեք, և ինչպես գումար եք ներդնում՝ ձեր տունը պահելու համար, այնպես էլ այս դեպքում: Դրա համար էլ առաջարկում ենք «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը», – ասել է Ն. Փաշինյանը:

Արամուսից վարչապետն ուղևորվել է Կամարիս համայնք՝ այցելել ելակի, ազնվամորու և մոշի բարձրարժեք սորտերի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգի: Ներհամայնքային ճանապարհների նորոգման սուբվենցիոն ծրագրի շրջանակում ասֆալտապատվում է նաև դեպի այս ջերմոցային տնտեսություն տանող 1 կմ երկարությամբ ճանապարհը: Ընկերությունը 2018թ. օգոստոսին ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել կառավարությունից ջերմատուն կառուցելու համար, իսկ 2019թ.՝ ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացել է 7 040 000 դրամի չափով փոխհատուցում՝ ինտենսիվ այգի հիմնելու համար:

Վարչապետը շրջայց է կատարել ջերմոցային տնտեսության տարածքում, ծանոթացել կաթիլային ոռոգման համակարգին, ներդրված տեխնոլոգիաներին և հզորություններին, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել արտադրական գործընթացը որակյալ և արագ: Ներկայացնելով «Ռոք Բերի» ՍՊԸ ընթացիկ և զարգացման ծրագրերը՝ գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանը նշել է, որ 5 հա ելակի ջերմատնային համալիրի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2018 թ., շահագործման է հանձնվել 2019թ. հունվարին, արտադրանքի արտահանումն սկսվել է 2019թ. ապրիլից: Ներդրումերի ընդհանուր ծավալը կազմել է 5.4 մլն եվրո: 2019-2020 թթ. արտադրված ելակի ավելի քան 95 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, մնացած մասն իրացվել է Հայաստանում: 2019թ. մայիս-հունիս ամիսներին ընկերությունը հիմնել է ընդհանուր 1 հա մոշի և ազնվամորու ինտենսիվ այգի, որի արտադրանքի արտահանումն սկսվել է 2019թ. սեպտեմբերից: 2019-2020 թթ. արտադրանքի մեծ մասն արտահանվել է Ռուսաստան, մնացած մասն իրացվել է Հայաստանում: Չնայած համավարակային իրավիճակին՝ այս տարի պլանավորված արտադրական ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները:

Ընկերությունն ունի 149 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 150000-200000 դրամ: Զարգացման ծրագրերի շրջանակում «Ռոք Բերի»-ն նախատեսում է հիմնել ևս 6 հա ելակի ջերմատուն, աշխատանքները կիրականացվեն 2021-2022թթ., ներդրումների ընդհանուր ծավալը՝ 6.5 մլն եվրո, նոր աշխատատեղ՝ 160: Տնօրենի խոսքով՝ ներդրումային ծրագիրը տարածաշրջանում ջերմատնային համալիրների արդյունավետ գործունեության լավ օրինակ է ծառայել, ինչի արդյունքում Կամարիսում 2021թ. կիրականացվեն 3 հա պղպեղի ջերմատան (3.7 մլն եվրո, 40 աշխատատեղ) և 1 հա ելակի ջերմատան (1.3 մլն եվրո, 30 աշխատատեղ) ներդրումային ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է արդյունավետ և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ներդրումային ծրագրի իրականացումը՝ կարևորելով տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերը: «Երեկ Գեղարքունիքի մարզում էլի այսպիսի օրինակ ունեցանք, այստեղ էլ ունենք՝ եռակողմ սուբվենցիա՝ Կամարիս համայնքը, «Ռոք Բերի» ընկերությունը և կառավարությունը միասին կառուցում են համայնքի ճանապարհը: Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես կարող է այս եռակողմ համագործակցությունը լինել, որովհետև, ի վերջո, համայնքը, բիզնեսը, կառավարությունը և, ի վերջո, քաղաքացին, ով հարկերը վճարել է՝ և՛ տեղական, և՛ հանրապետական, պետք է գործընկեր լինեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք կառուցողական, ստեղծարար շահերը համադրել, և դրանց վրա հիմնված հանրույթ ձևավորենք: Շատ տպավորված եմ», – ասել է վարչապետը:

Շրջայցի ժամանակ մտքերի փոխանակություն է ծավալվել նաև համապատասխան որակյալ մասնագետների պատրաստման խնդրի շուրջ, որոնք, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում այնքան էլ շատ չեն: Վարչապետը նկատել է, որ այսօր բիզնեսի ամենամեծ կապիտալը մասնագետներն են, և վերջին շրջանում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ պետական աջակցության հնարավորությունները քննարկելիս հենց այս խնդիրն է բարձրացվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն էլ համարժեք քայլեր է իրականացնում կրթության համակարգը բարեփոխելու ուղղությամբ: «Այն ստանդարտ մասնագիտությունները, որ մենք գիտենք, առաջիկա 50 տարվա կտրվածքով չեն լինելու, և հակառակը, կան մասնագիտություններ, որոնք նոր ձևավորվում են: Պարզ է, որ գյուղատնտեսության ապագան սա է», – նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև այցելել է Գեղաշեն համայնք, հետևել ենթակառուցվածքների կառուցման ու նորոգման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

Առաջին կանգառը հիմնովին նոր կառուցված մանկապարտեզի տարածքն էր, որի բացումը, պատասխանատուների վստահեցմամբ, նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին: Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, այն կառուցվում է առաջին անգամ: 4350 բնակիչ ունեցող Գեղաշենի նորակառույց նախակրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա 140 փոքրիկ։ Ներկայում ընթացքի մեջ են բակային հատվածի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50/50 համաֆինանսավորմամբ:

Ապա վարչապետը ծանոթացել է Գեղաշենի մշակույթի կենտրոնում և երաժշտական դպրոցում իրականացվող աշխատանքներին. սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են այս հաստատությունների գազիֆիկացման և ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները: Այստեղ գործում են երգի, պարի, նկարչության խմբակներ, կա մարզադահլիճ, բարերարի հովանավորությամբ կառուցվում է նաև ժամանակակից գրադարան: Սուբվենցիոն ծրագիրն իրականացվում է համայնք-պետություն 70/30 տոկոս մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ Կոտայքի մարզում այս տարվա սուբվենցիոն ծրագրերով կառուցվում/նորոգվում է 14 մանկապարտեզ:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15