Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ կառավարություն. Շարունակվում են ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները
03/09/2020 16:32
Կիսվել

ՀՀ կառավարություն. Շարունակվում են ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործողության կանոններում: Մինչ հարցի քննարկումը Տիգրան Ավինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, կառավարությունը սույն թվականի մայիսի 21-ի նիստի ընթացքում հայտարարեց տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվելիք, երևի թե, ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկը: Ծրագրի շրջանակում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 միլիարդ դրամի ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց կառավարության աջակցության դժվարություններ կունենային մեկնարկի և առաջընթացի հարցում: Ընդհանուր առմամբ ծրագրի տրամաբանությունն այն է, որ պետությունն առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորվում է ներդրողի կողմից, և մնացյալ 50 տոկոսը ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպության կողմից»:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ կառավարչի ներկայացուցիչների և կառավարության գործընկեր կառույցների հետ երկար քննարկումների արդյունքում և վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում կայացվել է ֆոնդի գործողության կանոններում որոշակի փոփոխություններ անելու որոշում: Ներկա կարգավորումներով, ըստ նախարարի, ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որտեղ կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն ամերիկյան դոլարին համարժեք գումար և ավելի քան 2 մլն ամերիկյան դոլարին համարժեք գումար: «Այնուամենայնիվ, ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ գումարը մի քիչ ավելի փոքր լինելու դեպքում քան 1 միլիոն դրամն է կամ ավելի բարձր լինելու դեպքում քան 2 միլիոն դոլարն է, կառավարությունն էապես ավելի մեծ մասնակցություն կարող է ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումային ծրագրերի առաջընթացին: Արդեն ունենք որոշակի վիճակագրություն և զեկույց, որը փաստում է այդպիսի դեպքերի մասին: Համապատասխանաբար, այս փոփոխությամբ մենք նախատեսում ենք ֆոնդի կառավարչին ընձեռել ավելի մեծ ճկունություն և թույլ տալ, որպեսզի ներդրումների չափը 1-ից 2 միլիոն կազմելու փոխարեն կազմի՝ կես միլիոն դոլարից կամ 500 000 դոլարից մինչև 4 միլիոն դոլար սահմաններում», – ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ երկրորդ փոփոխությունը նույնպես շատ էական է: «Մինչ այժմ կառավարությունը սահմանափակել էր ֆոնդի կառավարչին նրանով, որ ներդրումային հնարավորությունները քննարկի միայն նոր մեկնարկող ծրագրերի դեպքում: Սակայն կան բազմաթիվ ծրագրեր, որտեղ ներդրողն արդեն իսկ իր միջոցներով որոշակի առաջընթաց ապահովել է ներդրումային ծրագրի նախապատրաստման հարցում: Կառավարությունը որոշեց, որ պետք է կառավարչին թույլ տա նաև մասնակցել այդպիսի ընթացքում գտնվող ներդրումային ծրագրերին», – ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ սահմանվում են նաև ֆոնդի գործունեության ևս չորս նոր կանոններ, որոնք վերաբերում են կառավարության մասնակցությանը: Մասնավորապես, կառավարությունը ֆոնդում կունենա ժամկետային սահամանափակ մասնակցություն: «Այդ ժամկետը սահմանում ենք 10 տարի: Առաջին հինգ տարվա ընթացքում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ երկրորդ հինգ տարին նախատեսված կլինի պետության փայերի վերադարձման համար»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նշել է, որ առաջիկայում հայտ կլինի և բավարարում կտրվի 5 մլրդ դրամի սահմաններում, որը 50 մլրդ-ի համար որոշված առաջին չափաքանակն է։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52