ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրուցը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել ս.թ. դեկտեմբերի 22-ին՝ ՀՀ վարչապետի Սանկտ Պետերբուրգ կատարելիք աշխատանքային այցի ընթացքում: