Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՄԱՐՍ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ
22/12/2010 19:59
Կիսվել

«ՄԱՐՍ» ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Սանկտ Պետերբուրգում` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի Կոնստանտինովյան նստավայրում, այսօր կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ ՌԴ կառավարության ղեկավարը հանդիպման սկզբում Հայաստանը բնութագրել է որպես Ռուսաստանի վստահելի գործընկեր և կարևորել երկկողմ գործակցությունն ամենատարբեր, այդ թվում` քաղաքական, ռազմական ոլորտներում։

Նա ողջունել է հայկական կողմի` համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Դա, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի տարածքում ռազմական բազաների տեղակայմանը։ Վլադիմիր Պուտինը որպես փոխգործակցության առաջնահերթություն առանձնացրել է երկկողմ տնտեսական համագործակցությունը։ Նրա խոսքով` թեև անցած տարին լի էր ճգնաժամով պայմանավորված դժվարություններով, այդուհանդերձ, Ռուսաստանը Հայաստանին աջակցել է` տրամադրելով 500 միլիոն դոլարի արտոնյալ վարկ` 15 տարի ժամկետով, ինչը թույլ է տվել ապահովել ապրանքաշրջանառության որոշակի մակարդակ։ Նշելով, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 3 միլիարդ դոլար, վարչապետ Պուտինն ընդգծել է, որ ոչ մի ռուսական ձեռնարկություն այս ընթացքում Հայաստանից դուրս չի եկել։

Ներկայումս, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան հազար ձեռնարկություն։ «Մենք ակնկալում ենք, որ Ձեր և ՀՀ Նախագահի աջակցությամբ մեր գործարարները Հայաստանում իրենց ավելի հարմարավետ կզգան», – նշել է ՌԴ վարչապետը` հույս հայտնելով, որ ընդհանուր ջանքերով կհաջողվի հասնել համագործակցության նոր մակարդակի։

Շնորհակալություն հայտնելով ՌԴ վարչապետին Նոր տարվա շեմին ընդունելության համար` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է հանդիպումը` երկկողմ տնտեսական համագործակցությունն ամփոփելու ու հետագա իրականացվելիք ծրագրերը նախանշելու առումով։ Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ռուս գործարարներն իրենց հարմարավետ զգան Հայաստանում և հանդես գան մի շարք նախաձեռնություններով։ Մասնավորապես, «Մարս» գարծարանում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի։ Նախագծի օրենսդրական փաթեթն այժմ նախապատրաստական փուլում է։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ստեղծել այնպիսի հիմք, որը կխթանի ռուսական ներդրումների հետագա աճը Հայաստանում։

Երկու վարչապետների հանդիպմանը, որին ներկա էին նաև երկու երկրների պատվիրակությունները, քննարկվել է երկկողմ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ։  ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08