Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ռուբեն Վարդանյան. Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է մնում
20/02/2023 15:30
Կիսվել

Ռուբեն Վարդանյան. Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է մնում

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ:

«35 տարի առաջ այս օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը: Եթե չլիներ շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Արցախի պահպանումն ու արցախյան առաջին պատերազմում հաղթանակի զգացողությունը մեզ մեծ ուժ ու վստահություն տվեց, քանի որ շատերի համար անհնարին թվացող այդ հաղթանակը մեզ հաջողվեց հնարավոր դարձնել: Շարժման շնորհիվ մենք հասկացանք, որ հայրենիք կորցնելու աղետը կարող ենք կանխել պայքարի միջոցով։

Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար, այն բանի համար, որ մեր գլխին չկախվի էթնիկ զտման ու հայրենիքից արտաքսվելու սպառնալիքը: Դրան ի պատասխան հարևան Ադրբեջանի կողմից ստացել ենք պատերազմներ, մարդկային կորուստներ ու բարդ փորձություններ, որոնք շարունակվում են այսօրվա շրջափակման ու մեզ պատճառված դժվարությունների տեսքով:

Բոլոր փորձություններով հանդերձ՝ Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է մնում: Բոլոր նրանք, ովքեր քննարկում են ու փորձում առանց մեզ վճռել Արցախի ճակատագիրը, այդպես էլ չեն հասկանում, որ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքն ենք վերցրել 35 տարի առաջ այս օրը: Մենք այդ որոշման համար վճարել ենք շատ թանկ գին: Մեր բազմաթիվ նվիրյալ հերոսներ իրենց կյանքն են տվել այս հողը հայկական պահելու համար, որովհետև նրանք հասկացել են Արցախի բացառիկ կարևորությունը հայոց պետականության և հայկական աշխարհի պահպանման համար:

Որպես պետնախարար իմ պաշտոնավարման այս 100 օրվա ու ծանր շրջափակման իրավիճակում ես ինքս տեսա Արցախի ժողովրդի անսովոր հզոր ուժը և հասկացա, որ այդ ուժը մենք ստանում ենք այն հողից, որի վրա ապրում ենք, որտեղ մեր ազգային ինքնության արմատներն են: Ես զգացի մեր արմատների խորությունն ու դրանից եկող այդ բացառիկ ուժը:

Ու ես հիմա վստահ ասում եմ, որ եթե անգամ մեր նպատակին հասնելու համար ևս 35 տարի պահանջվի, դա մեզ չպետք է կանգնեցնի, հիասթափեցնի, հեռացնի մեր նպատակից: Մենք ունենք բավարար կամք ու համառություն՝ մեր նպատակին հասնելու համար ու դա մեզնից ոչ ոք խլել չի կարող»,- ասված է պետնախարարի ուղերձում։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41