Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՎԵՐՀԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
28/03/2012 10:47
Կիսվել

ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՎԵՐՀԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 27-ին ղազախական Ալմաթի քաղաքում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին:

Բացելով նիստը՝ ՌԴ Դաշնային խորհրդի և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ներկայացրել է այն կարեւոր նախաձեռնություններն ու աշխատանքները, որ իրականացրել է Վեհաժողովն անցած քսան տարվա ընթացքում: Մասնավորապես նշվել է, որ կառույցն իր հիմնական գործունեությունն ուղղել է ԱՊՀ անդամ երկրների օրենսդրական դաշտի մերձեցմանն ու ներդաշնակեցմանը: ԱՊՀ ՄԽՎ-ն ակտիվորեն մասնակցել է Համագործակցության տարածքում ինտեգրման գործընթացներին: Նշվել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից երկրների խորհրդարանական պատվիրակությունները ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում հետեւողականորեն քննարկել են այդ պայմանագրի օրենսդրական հարցերը, իսկ 2006 թվականից որոշում է կայացվել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին: 

ԱՊՀ ՄԽՎ կարեւորագույն գործառույթներից է եղել խաղաղարար գործունեությունը, որն իր  մեջ ներառում է ոչ միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման իրավական հիմքերի մշակումը, այլ նաեւ անմիջական խաղաղարար միջոցառումների իրականացում Համագործակցության թեժ կետերում: Դրանցից կարեւորագույններից մեկն է 1994 թվականին Բիշկեկում ստորագրված արձանագրությունը` Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ապահովող առայժմ միակ քաղաքական փաստաթուղթը:

Նիստի ընթացքում ելույթներ են ունեցել մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքեր են հղել միջազգային այլ խորհրդարանական կառույցների ներկայացուցիչներ:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88