Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵԼ Է ՀՀ ՃՈ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ-ՔՆՆԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ
02/04/2012 16:16
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵԼ Է ՀՀ ՃՈ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ-ՔՆՆԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը ծանոթացել է այդ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Նախագահին ներկայացվել է, որ Երևանի հաշվառման-քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հաշվառման-քննական բաժանմունքները՝ կազմելով մեկ ստորաբաժանում: Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի համաձայն, նորակառույց վարչական շենքում գործող այդ բաժինը՝ իր արդիականացված ծառայություններով և քննական ավտոդրոմով քաղաքացիներին կսպասարկի ս.թ. ապրիլի 3-ից:

Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորակառույց շենքում, ծանոթացել տրանսպորտային միջոցների զննության կայանի աշխատանքին, հաշվառման-քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման և տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործընթացներին, դիտել քննական ավտոդրոմը:

Զեկուցվել է, որ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման պարզեցված նոր ընթացակարգերի գործարկմամբ զգալիորեն կկրճատվի այդ աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակը: Մասնավորապես, հաշվառման և գրանցման համար ներկայիս 1-2 ժամվա փոխարեն այն կտևի 30-35 րոպե: Արդյունքում՝ էապես կնվազեն նաև առաջացող հերթերը, կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Վերոնշյալ բարեփոխումների իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ՝ ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին:

Նշենք, որ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական նոր ստորաբաժանման ստեղծմամբ և տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման ու վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների շրջանակում, մասնավորապես՝

1. նախատեսվում է տրանսպորտային միջոցների գրանցումը, հաշվառումը և վարորդական վկայականների հատկացումն իրականացնել հոսքագծի եղանակով` առանց գրավոր դիմում ներկայացնելու,

2. տրանսպորտային միջոցի գրանցումից և հաշվառումից հանելու առանձին գործընթաց այլևս չի իրականացվելու, փոխարենը նոր սեփականատիրոջ անվամբ գրանցման հետ միաժամանակ տրանսպորտային միջոցը հանվելու է նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից և հաշվառումից,

3. հանվել է տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը սեփականատիրոջ հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանումում իրականացնելու պարտադիր պահանջը, և ցանկացած ստորաբաժանումում հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրում հաշվառված անձի տրանսպորտային միջոցի գրանցում և հաշվառում, ինչի արդյունքում` վերանում է տարանցիկ համարանիշերի համար սահմանված 3.000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտությունը,

4. հանվել է տրանսպորտային միջոցի օտարման կապակցությամբ գրանցման և հաշվառման գործողություն կատարելու ժամանակ նախկին սեփականատիրոջ կողմից ապահովագրական (ԱՊՊԱ) պայմանագիր կնքած լինելու հանգամանքը պարզելու և որպես դրա հետևանք` ապահովագրական պայմանագիր չունենալու դեպքում վարչական վարույթ իրականացնելու պարտականությունը,

5. որևէ կարգի վարորդական վկայական ունեցող անձը նոր կարգ ստանալու համար այլևս չի հանձնի տեսական քննությունը, և վարորդական վկայականը կստանա միայն գործնական քննության արդյունքների հիման վրա, ինչի արդյունքում վերանում է տեսական քննության համար սահմանված 3.000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտությունը, ավելին` վարորդական վկայական ստանալու գործնական քննությունը, ներկայիս երկու փուլի (ավտոդրոմում և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում) փոխարեն, անցկացվելու է մեկ փուլով (միայն ավտոդրոմում),

6. տրանսպորտային միջոցի գրանցման, հաշվառման և վարորդական վկայական ստանալու բոլոր գործերը և մատյանները վարվելու են էլեկտրոնային եղանակով` հաշվառման շտեմարանների տեսքով, իսկ տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրավոր պայմանագիրը կազմվելու է ավտոմատ` համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա,

7. փոխվել է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման աճուրդային կարգը, և այդ համարանիշերը հատկացվելու են սահմանված գնի վճարման դիմաց, այսինքն տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ սեփականատերը հնարավորություն կունենա ընտրել ցանկացած ազատ համարանիշ, և տրանսպորտային միջոցը նույն պահին կհաշվառվի այդ համարանիշով (Երևանի հաշվառման-քննական բաժնում վճարովի համարանիշերի պատրաստումը ևս իրականացվելու է տեղում),

8. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդական վկայականը կտրվի տեղում` անմիջապես գործողությունը կատարելուց հետո:

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06