Պաշտոնական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 442.50+1.00 EUR SELL - 446.50+2.00
OIL:  BRENT - 62.14+0.16 WTI - 58.41+0.10
COMEX:  GOLD - 4226.10+0.22 SILVER - 62.22+1.80
COMEX:  PLATINUM - 1681.70-0.27
LME:  ALUMINIUM - 2856.50-1.09 COPPER - 11487.00-1.28
LME:  NICKEL - 14734.00-0.71 TIN - 39858.00-0.07
LME:  LEAD - 1978.50-1.00 ZINC - 3090.00-0.99
FOREX:  USD/JPY - 155.61-0.61 EUR/GBP - 1.1693+0.59
FOREX:  EUR/USD - 1.1693+0.59 GBP/USD - 1.3367+0.52
STOCKS RUS:  RTSI - 1100.22-0.75
STOCKS US: DOW JONES - 48057.75+1.05 NASDAQ - 23654.16+0.33
STOCKS US: S&P 500 - 6886.68+0.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 50602.80-0.10 TOPIX - 3389.02+0.12
STOCKS CHINA:  HANG SENG - 25540.78+0.42 SSEC - 3900.50-0.23
STOCKS EUR:  FTSE100 - 9655.53+0.14 CAC40 - 8022.69-0.37
STOCKS EUR:  DAX - 24130.14-0.13
10/12/2025  CBA:  USD - 381.82+0.16 GBP - 508.28-0.66
10/12/2025  CBA:  EURO - 444.21-0.19
10/12/2025  CBA:  GOLD - 51534+141 SILVER - 719.73+3.43
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՊԿ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆ
16/05/2012 10:49
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՊԿ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ մայիսի 15-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ քայլերին: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեության անցած տասը տարիների ընթացքում կազմակերպության հիմնական արդյունքները: 

Նստաշրջանի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր, որտեղ գնահատական է տրվել միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, ՀԱՊԿ-ի գործունեությանը: Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հիշյալ փաստաթղթով նաև հաստատել են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի նպատակներին և սկզբունքներին նվիրվածությունը, արտաքին քաղաքականության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, անդրազգային մարտահրավերներին և անվտանգությանն ու կայունությանն սպառնացող վտանգներին հակազդեցության բնագավառում դաշնակցային հարաբերությունները զարգացնելու և խորացնելու պատրաստակամությունը: 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նաև որոշում է կայացրել կազմակերպության Պատվո նշանի հիմնման և Հավաքական անվտանգության խորհրդի պատվոգրով պարգևատրելու մասին:

10/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.82
+0.16
Եվրո (EUR)
444.21
-0.19
Ռուբլի (RUR)
4.9178
-0.0556
Լարի (GEL)
141.6
+0.01
51534
+141
Արծաթ
719.73
+3.43