Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՔԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՌԱՈՒՇ ՆՈՒՐ ՇԱՈՒԵՅՍԻՆ
05/09/2012 16:15
Կիսվել

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՔԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՌԱՈՒՇ ՆՈՒՐ ՇԱՈՒԵՅՍԻՆ

Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրաքի  Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:

Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական, թե խորհրդարանական հարթություններում: Համագործակցության հետագա զարգացման համար Հովիկ Աբրահամյանը կարեւորել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:  Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մեծ ներուժ կա, որը կարող է նոր հորիզոններ բացել փոխշահավետ համագործակցության հետագա խթանման համար: ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրաքյան կապերի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ձեւավորել հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբ, ինչն իր նպաստը կբերի երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իրաքի նախագահի, խորհրդարանի ղեկավարի ու վարչապետի ողջույններն է փոխանցել Հովիկ Աբրահամյանին: Նրա խոսքով` հայ-իրաքյան կապերը պատմական ավանդույթներ ունեն, եւ երկկողմ հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ բարեկամությանը: Ըստ փոխվարչապետի` այս այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, փորձել լրացնել այն բացը, որ եղել է վերջին տարիներին:  Ռաուշ Նուր Շաուեյսի խոսքով`  փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան բոլոր ոլորնետում: Նա հատկապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի հետագա խորացումը: Փոխվարչապետը, կարեւորելով դիվանագիտական հարաբերությունների հետագա աշխուժացումը, տեղեկացրել է, որ նախատեսում են  Երեւանում բացել Իրաքի դեսպանատուն:  Նա ընդգծել է այն մեծ դերակատարությունը, որ ունի իրաքահայ համայնքն իրեց երկրի կյանքի բոլոր բնագավառներում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների սերտացման  գործում:

Ռաուշ Նուր Շաուեյսը տեղեկացրել է, որ այժմ աշխատանքներ են տարվում հայ-իրաքյան համագործակցության համապարփակ փաստաթղթի վրա, որի ստորագրումը, նրա խոսքով, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52