Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
02/10/2012 09:35
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-գերմանական բարեկամական հարաբերությունները և արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումը: Հանրապետության ղեկավարի համոզմամբ, բարձրաստիճան փոխայցելությունները և դրանց ընթացքում տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների քննարկումն զգալիորեն նպաստում են երկկողմ կապերի առավել ամրապնդմանը, դրական ազդակներ հաղորդելով և՛ քաղաքական գործիչներին, և՛ գործարար աշխարհին, և՛ երկու երկրների ժողովուրդներին, ընդհանրապես: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի այցը ևս խթան կհանդիսանա հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և հատկապես միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում:

Վոլֆգանգ Թիրզեն գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 20 տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսության և փոխգործակցության մասին՝ ընդգծելով, որ ԳԴՀ Բունդեսթագի և ՀՀ ԱԺ-ի միջև անհրաժեշտ է ավելի ակտիվացնել շփումները: Բունդեսթագի փոխնախագահի խոսքով, դա թույլ կտա, որպեսզի գերմանացի պատգամավորների մոտ Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ ձևավորվեն:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72