Պաշտոնական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանը կոլումբիական ֆիլմերի ցուցադրություն է նախաձեռնել
21/12/2023 15:18
Կիսվել

ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանը կոլումբիական ֆիլմերի ցուցադրություն է նախաձեռնել

Օրերս Հայաստան էր ժամանել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան (նստավայրը՝ Մոսկվա)։ Այցի նպատակն էր ՀՀ նախագահին հավատարմագրերի հանձնումը։

Այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի նախաձեռնությամբ դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան մասնակցել է կոլումբիական ֆիլմերի ցուցադրման բացման արարողությունը։ «Մոսկվա» կինոթատրոնում կայացած միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան, կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը, նշել է․ «Շատ տպավորված եմ այցելությամբ այս երկիր։ Գիտեմ այս երկրի հարուստ պատմության և մշակույթի մասին։ Եվ անչափ ուրախ եմ գտնվել Հայաստանում։ Մենք շատ խորն ենք վերաբերվում պատմությանը, մշակույթին, մարդկանց իրավունքներին և ազատությանը: Կոլումբիան և Հայաստանը կարող է միասին աշխատել, գտնել տնտեսական ու քաղաքական զարգացման ուղիներ միջազգային հարթակներում»:

Հայաստանն ու Կոլումբիան աշխարհագրական առումով միմյանցից շատ հեռու են: Բայց և այնպես, դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան վստահ է, որ երկու երկրները ժողովրդավարության շատ ընդհանուր սկզբունքներ ունեն: Ներկաները դիտել են Կոլումբիայի հարուստ բնաշխարհի մասին պատմող «Թռչուններ» վավերագրական ֆիլմը։ Կոլումբիայի դեսպանությունն ընտրել էր այս ֆիլմը՝ հայ ժողովրդին ներկայացնելու երկրի շքեղ բնությունը, կենդանական աշխարհի յուրահատկությունները:

«Մենք գիտենք, որ մեր օրերում զբոսաշրջությունը երկրի տնտեսությունը զարգացնելու մեջ մեծ դեր ունի: Սա կանչ է հայերին, և ոչ միայն հայերին այցելել Կոլումբիա և տեսնել մեր չքնաղ երկիրը», – հավելել է դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան։

Հայ-կոլումբիական հարաբերություններում ակնկալվում է բեղմնավոր, արդյունավետ աշխատանք. երկու կողմերն էլ շահագրգռված են զարգացնելու երկրների միջև հարաբերությունները:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69