ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻ ԽՈՒՄԲ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող, ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ հավելելով, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի եւ Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտների զարգացմանը:
Քննարկվել են նաեւ մի շարք նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: