Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ
28/02/2013 11:11
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ

ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են ՀՀ կառավարության անդամները և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքով ստեղծված անկախ հանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի և Վճռաբեկ դատարանի նախագահները, ՀՀ մարզպետները:

Նախագահի Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստի սկզբում Հանրապետության նախագահը ընտրական մեխանիզմների հետագա կատարելագործման աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարևորել է 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններում արձանագրված երկու ձեռքբերում. առաջինը` միջազգային հանրության գերազանցապես դրական արձագանքը և երկրորդը՝ ընտրությունների անցկացումը առանց ատելության մթնոլորտի:

«Հիմա շատ կարևոր է, էական է որպեսզի մենք չթուլանանք, կանգ չառնենք, այլ մեր ամենօրյա ակտիվ աշխատանքով ամրապնդենք արդեն ձեռք բերածը: Ընտրությունների ավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակը՝ մենք հիմա պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդների կողմից արված առաջարկները, դիտողությունները, պարտավոր ենք հատիկ առ հատիկ ուսումնասիրել մամուլում և սոցիալական ցանցերում եղած նյութերը և, բնական է, որ այստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիր իշխանությունները, այլ նաև իրավապահները»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Նիստի օրակարգի շրջանակում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զեկուցել է 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների և միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների մասին: Զեկույցներ են ներկայացվել նաև 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից ստացված հաղորդումների (դիմումների) և դրանց ուսումնասիրության ընթացիկ արդյունքների մասին:

Նիստի արդյունքում ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, հանձնարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Սարգսյանին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի հրապարակումից հետո վերսկսել Ընտրական օրենսդրության և ընթացակարգերի բարեփոխման աշխատանքային խմբի գործունեությունը` ըստ անհրաժեշտության աշխատանքային խմբի կազմում ապահովելով քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը և ՀՀ դատախազությանը հանձնարարվել է` շարունակել պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում ընտրական գործընթացների առնչությամբ ստացված հաղորդումների քննարկումը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52