Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ՝ Ի ՊԱՏԻՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ
14/05/2013 10:25
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ՝ Ի ՊԱՏԻՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է ընդունելություն՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության:

Պաշտոնական ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին մեր երկրում և իր բաժակաճառում ընդգծել հայ-բելառուսական ջերմ և պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք, Նախագահի խոսքով, արտահայտվել են ամենադժվարին պահերին միմյանց ձեռք մեկնելու, անվերապահ աջակցելու պատրաստակամությամբ և հոգատար վերաբերմունքով: Այդպիսի վերաբերմունքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, դժվար է գերագնահատել, քանի որ հենց դա է բարեկամությունը:

ՀՀ Նախագահը հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում մեծապես կարևորել է Բելառուսում և Հայաստանում ապրող և արարող երկու համայնքների գործունեությունը: «Կարծում եմ, որ մենք բոլոր հիմքերն ունենք այսօրվա բանակցությունների արդյունքներից գոհ լինելու, քանի որ դրանք ևս մեկ անգամ հաստատեցին մեր փոխադարձ ձգտումը՝ ամրապնդել այդ հարաբերությունները: Մենք այսօր ևս մեկ անգամ հաստատեցինք, որ բաց ենք միմյանց առջև և պատրաստ ենք հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերել, եթե դրա կարիքը մեզնից մեկն ունի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջարկել բաժակ բարձրացնել հանուն Բելառուսի Հանրապետության Նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների, հանուն երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման, հանուն հայ և բելառուս ժողովուրդների խաղաղության ու բարօրության:

Բելառուսի Նախագահը երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի, ջերմ ընդունելության և բարեկամական մթնոլորտի համար, որով, ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, այցի օրերին շրջապատված է իր գլխավորած պատվիրակությունը հնագույն, հիասքանչ և հյուրասեր Հայաստանի հողում: Նա նշել է, որ Բելառուսում միշտ էլ ջերմությամբ են վերաբերել Հայաստանին, որը հայտնի է իր բազմադարյա պատմությամբ, ինչպես նաև հարուստ մշակութային ավանդույթներով: Նախագահ Լուկաշենկոն գոհունակությամբ է նշել, որ իր պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավատեսություն են ներշնչում և ակնառու կերպով ցույց են տալիս հարաբերություններն առավել ամրապնդելու կողմերի պատրաստակամությունը: «Ես միանգամայն վստահ եմ, որ համատեղ ջանքերով ծանրակշիռ արդյունքների կհասնենք մեր համագործակցության ոլորտների ընդլայնման և տնտեսության ոլորտում սերտ փոխգործակցության ու առևտրաշրջանառության ծավալների մեծացման գործում»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մաղթելով ՀՀ Նախագահին և ամբողջ հայ ժողովրդին խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն:

 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52