Պաշտոնական

USD BUY - 387.50+0.00 USD SELL - 390.50-0.50
EUR BUY - 435.00-2.00 EUR SELL - 442.00-3.00
OIL:  BRENT - 63.03+2.37 WTI - 60.11+2.61
COMEX:  GOLD - 3313.10-2.64 SILVER - 32.57-1.36
COMEX:  PLATINUM - 982.10-0.57
LME:  ALUMINIUM - 2412.50+1.26 COPPER - 9431.50+0.13
LME:  NICKEL - 15535.00-0.08 TIN - 31877.00+0.76
LME:  LEAD - 1944.50-0.66 ZINC - 2619.00+0.10
FOREX:  USD/JPY - 145.59+1.36 EUR/GBP - 1.1226-0.87
FOREX:  EUR/USD - 1.1226-0.87 GBP/USD - 1.3233-0.79
STOCKS RUS:  RTSI - 1110.68+0.63
STOCKS US: DOW JONES - 41368.45+0.62 NASDAQ - 17928.14+1.07
STOCKS US: S&P 500 - 5663.94+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 36928.63+0.41 TOPIX - 2698.72+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 22775.92+0.37 SSEC - 3352.00+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 8531.61-0.32 CAC40 - 7694.44+0.89
STOCKS EUR:  DAX - 23352.69+1.02
08/05/2025  CBA:  USD - 389.25-0.03 GBP - 516.22-3.24
08/05/2025  CBA:  EURO - 439.39-2.99
08/05/2025  CBA:  GOLD - 42453.00+7.00 SILVER - 411.42-1.91
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի աշխատանքային այցն Իրան
09/05/2025 18:21
Կիսվել

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի աշխատանքային այցն Իրան

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների միջև համակարգված և կայուն փոխգործակցության ամրապնդմանը՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության և ձևակերպումների պարզեցման և օպտիմալացման շրջանակում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու համատեղ ջանքերը՝ բեռների տեղափոխման գործընթացներն առավել արագ և դյուրին իրականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ բեռնատարների սպասարկման թողունակությունը բարձրացնելու առումով, հաշվի առնելով՝ Ագարակ սահմանային անցման կետի ընթացիկ վերակառուցումը։

Երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք ներդրման մասով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։ Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը՝ որպես մաքսային ձևակերպումների և բացթողնման գործընթացների արագացմանը միտված նորարարական մոտեցում, ինչի գործառնական շրջանակը առաջիկայում առավել կհստակեցվի։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման հարցին և հաստատել իրենց պատրաստակամությունը՝ այս ուղղությամբ բանակցություններ սկսելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասով։

Կողմերը գոհունակություն են հայտնել արձանագրված արդյունքներից և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ փոխգործակցությունն ինչպես ղեկավար, այնպես էլ փորձագիտական մակարդակներում։Երկկողմ հանդիպման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն։ Երկկողմ հանդիպման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն։

08/05/2025
դրամ
Դոլար (USD)
389.25
-0.03
Եվրո (EUR)
439.39
-2.99
Ռուբլի (RUR)
4.73
-0.09
Լարի (GEL)
141.96
+0.09
42453.00
+7.00
Արծաթ
411.42
-1.91