
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հուլիսի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: