Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ
06/09/2013 17:00
Կիսվել

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, այցելել քաղաքացիների ընդունելության սրահ, զրուցել աշխատակիցների հետ, ապա նիստերի դահլիճում հանդիպում ունեցել նախարարության ավելի քան երեք հարյուր աշխատակիցների հետ:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ժամանակ նախարարը և նրա տեղակալները զեկուցել են 2010-2013թթ. ընթացքում իրականացված բարեփոխումների, արձանագրված առաջընթացի, զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Նախագահը հարցեր է ուղղել զեկույցների հեղինակներին, ապա պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Նախարարությունում աշխատանքային պայմանների բարելավման, աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան, Սերժ Սարգսյանը նշել է, որ հասկանալիորեն Արդարադատության նախարարությունում աշխատում են լավ իրավաբաններ, ովքեր կարող են նաև հեշտությամբ աշխատանք գտնել մասնավոր հատվածում: Ընդգծելով, որ արդեն բավականին մանրամասն խոսել է 2014 թվականի հունվարի մեկից սկսած բյուջետային աշխատավարձերի անընդհատ ավելացման պետական քաղաքականության մասին, Նախագահը շեշտել է, որ երեք տարվա կտրվածքով բավականին էական ավելացումների մասին է խոսքը: Նա վստահություն է հայտնել, որ այս քաղաքականությամբ, ինչպես նաև պետծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս բոլոր ծրագրերի փաթեթով, արդարադատության նախարարության համակարգում աշխատանքը շատ արագ մրցունակ է դառնալու մասնավոր հատվածի համեմատ:

Սերժ Սարգսյանը պատասխանել է բազմաթիվ այլ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես արդարադատության ոլորտին, այնպես էլ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, առանձին ոլորտների՝ կրթության, տրանսպորտի, սոցիալ-տնտեսական խնդիրներին, պետական կառավարման գործընթացների թափանցիկությանը, մեր երկրի մարտահրավերներին, դրանց դիմակայելու հնարավորություններին և ուղիներին, տարածաշրջանային զարգացումներին: Նախագահը հանգամանալից խոսել է նաև Հայաստանում բարեփոխումների շարունակականության ռազմավարության մասին, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ընթացակարգային խնդիրներին:

Հանդիպման ավարտին Նախագահը կոչ է արել բոլորին ավելի ակտիվ աշխատել. «Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք: Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով: Իսկ այդ փաստաթղթերի պատրաստման հիմնական բեռը և բազմաթիվ այլ խնդիրներ ձեզ վրա է լինելու: Այսինքն՝ մենք հիմա պետք է մեր աշխատաժամանակն էլ երկարացնենք, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձրացնենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություններ մաղթել նախարարության աշխատակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես լսել նախարարությունում աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված նրանց բոլոր առաջարկությունները, նորամուծություններն ու գաղափարները:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11