
Նախագահն այցելել է ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն, որտեղ Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի ձևավորման ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:
Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի հետ կենտրոն են այցելել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և կենտրոնի ստեղծմանն աջակցություն ցուցաբերած ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինը: