Պաշտոնական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Սերժ Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը
08/11/2013 10:00
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ իրենց հանդիպումն ու բովանդակալից զրույցը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ այդ այցը շրջադարձային եղավ երկու երկրների հարաբերություններում. կարճ ժամանակահատվածում ձևավորվեց հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովը, Երևանում վերաբացվեց Իրաքի դեսպանությունը, իսկ այսօր արդեն կայանում է միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ առաջին և բավականին գործնական այդ հանդիպումը կարևոր նշանակություն ունեցավ նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում, ինչի մասին է վկայում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճը: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրաքի փոխվարչապետի ներկայիս այցը ևս նույնքան արդյունավետ կլինի, և մեկ տարի հետո Հայաստանը և բարեկամ Իրաքը նոր հաջողություններ կարձանագրեն քաղաքական ու տնտեսական հարաբերություններում:

Ռոշ Նուրի Շաուեյսը նշել է, թե նման լավատեսության համար բոլոր հիմքերը կան՝ իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով իրաքցի գործարարներ, Երևանում հաջողությամբ անցկացված միջկառավարական հանձնաժողովի նիստից բացի, կայացել է նաև գործարար համաժողով, որոշում է ընդունվել ստեղծել հայ-իրաքյան գործարարների խորհուրդ՝ խրախուսելու համար երկու երկրների գործարարների շփումներն ու փոխադարձ ներդրումները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ հետագա աշխատանքները:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88