
Վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 10-րդ նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել և հավանության են արժանացել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրինագիծը և Հայաստանում տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգը: Oրինագծի նպատակն է տեսչական արդյունավետության բարձրացումը և համակարգի օպտիմալացումը: Նշվել է, որ օրենքի նախագծում ներառվել են մի շարք գերատեսչությունների առաջարկությունները:
Հայեցակարգում ներկայացված են այս բնագավառում առաջիկա տարիների ընթացքում նախատեսվող բոլոր գործողությունները:
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել օրինագծի և հայեցակարգի մշակման աշխատանքներին մասնակցած շահագրգիռ մարմինների, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին և կարևորել տեսչական համակարգի արդյունավետ աշխատանքը: