Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԵՐԵՎԱՆ ՇՈՈւ-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը
27/10/2014 10:36
Կիսվել

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԵՐԵՎԱՆ ՇՈՈւ-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն ուրբաթ ներկա են գտնվել նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հոկտեմբերի 25-28-ը անցկացվող «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:

«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 երկրից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև շուրջ 200 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, տեղական ընկերությունների համար սպառման նոր շուկաներ գտնելու լավ հնարավորություն է:

Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա 125 ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

Ցուցահանդեսի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» հետ համատեղ նախատեսում է անցկացնել նաև «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողով և դրա շրջանակներում կլոր սեղաններ՝ «Ոսկեգործության զարգացման համաշ¬խար¬հային միտումները և ՀՀ-ում ներդրումների ներգրավման հնարավորությունները», «Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու հնարավորությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները» թեմաներով:

Հանրապետության Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել նաև «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են ժամանակակից նկարիչների և քանդակագործների 100-ից ավելի աշխատանքներ:

Միջոցառման շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը դիտել են նաև «Երևանյան նորաձևության շաբաթ» խորագրով ցուցադրությունը, որտեղ իրենց հավաքածուներով ներկայացել են Հայաստանի և Ռուսաստանի մոդելավորողները:

Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շենք: Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության 27.02.2014թ. թիվ 231-Ա որոշմամբ: Կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: Այստեղ գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտներում՝ 10 տարի ժամկետով: Ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատվում են շահութահարկի, ԱԱՀ-ի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից, իսկ պետական մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան» սկզբունքով:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31