Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ
29/10/2014 19:06
Կիսվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ

Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հորդանան:

Թագավորի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորն անկեղծ բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարին: Զրուցակիցները երկուստեք հանձնառություն են ստանձնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը բարձրացնելու որակական նոր մակարդակի: Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, երկուստեք վերահաստատվել է, որ երկու երկրների միջև փոխհարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանի և Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզա ստանալու պահանջից ազատելու մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ամման քաղաքի միջև քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առևտրի պալատի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջև համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առևտրի պալատի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջև Հայ-հորդանանական գործարար խորհրդի ստեղծման մասին, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի (Հայաստանի Հանրապետություն), Ամմանի առևտրի պալատի և Ամմանի արդյունաբերական պալատի (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն) միջև փոխըմբռնման հուշագիր:

Ի պատիվ պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի անունից տրվել է աշխատանքային ճաշ:

Արարողակարգի համաձայն, Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հորդանանյան բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31