Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ
02/02/2015 15:35
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` խորհրդակցության մասնակցելու նպատակով, որի քննարկումների առանցքում գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների հարցերն էին: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:    

Բացման խոսքում նախարարն անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներին և ընթացիկ տարվա անելիքներին: Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014 թվականին գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 7.2 տոկոս, ինչը բավականին դրական ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնք ի հայտ եկան նախորդ տարվա սկզբին` գարնանային ցրտահարություն, սակավաջրություն և այլն:

«Պետության աջակցության ծրագրերով և հատկապես գյուղացիների քրտաջան աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունները և ոլորտում գրանցել գոհացուցիչ արդյունքներ: Արմավիրի մարզում նույնպես անցյալ տարվա արդյունքներով դրական տեղաշարժ է նկատվել հողերի նպատակային, արդյունավետ օգտագործման և ցանքատարածությունների ավելացման ուղղությամբ, արձանագրվել է գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում»,-իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:  

Մասնավորապես մարզում առկա 41373․6 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է 31950 հա (77.2%), իսկ այս տարվա կանխատեսումներով կմշակվի 34250 հա` նախորդ տարվանից 2300 հեկտարով ավել։ Բանջարեղենի ցանքատարածություններով 2014 թվականին մարզը հանրապետությունում զբաղեցրել է 1-ին տեղը։ Բանջարեղենի ցանքատարածությունները օպերատիվ տվյալներով անցյալ տարի կազմել են 9645 հա, 2015 թ. կանխատեսումներով` կկազմեն 10145 հա` 500 հեկտարով ավել:    

Խորհրդակցության շրջանակում նախարարը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի թվով 5 համայնքների խաղողի շուրջ 11 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճ (ֆիլոքսերա) հիվանդության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու նպատակով այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հատկացրել է շուրջ 48 միլիոն դրամ: Նա նաև նշել է, որ այդ վնասատուի դեմ պայքարի միակ միջոցն ամբողջ աշխարհում վարակված այգիները ոչնչացնել է` դրա հետագա տարածումը կանխելու նպատակով, ուստի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պետք է առաջիկայում քայլեր կատարի խաղողի ֆիլոքսերակայուն այգիների հիմնելու ուղղությամբ: Միաժամանակ նախարարը հորդորել է քայլեր ձեռնարկել խաղողի սեղանի սորտերի արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ:   Այնուհետև հատուկ անդրադարձ է կատարվել նաև ոռոգման համակարգի խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ թեպետ ընթացիկ եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, սակայն նախարարությունը հաշվի է առել բոլոր հնարավոր ռիսկերն ու ամենավատատեսական սցենարները, ուստի դեռևս դեկտեմբեր ամսից կոնկրետ քայլեր են իրականացվում անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջրաղբյուրների օգտագործման, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ ու խնայողաբար օգտագործման, ոռոգման համակարգը նախապատրաստելու և կայուն ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ քայլեր են կատարվում հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգ ներդրելու ուղղությամբ:  

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանն իր հերթին զեկուցել է, որ այս տարի ՋՕԸ-երի առջև շատ սեղմ ժամկետներ են սահմանվել համակարգն արդեն իսկ մարտի 1-ին ոռոգման սեզոնին պատրաստելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ ընթացիկ տարում մարզում նախատեսվում է գույքագրել բոլոր չշահագործվող խորքային հորերը` անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես աշխատունակ վիճակի բերելու և ջրի հավելյալ պաշարներ ապահովելու համար:  

Նախարարի հավաստմամբ այս տարի նույնպես կշարունակվեն գյուղացիներին տրամադրվող դիզելային վառելանյութի, պարարտանյութերի պետական աջակցության ծրագրերը և գյուղացիների կողմից ներկայացված պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի:  

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:  

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում նախարար Սերգո Կարապետյանն այցելել է նաև Մեծամորի պոմպակայան, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37