Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայոց ձոր
09/02/2015 13:30
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայոց ձոր

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական այցն է կատարել Վայոց ձորի մարզ: Խորհրդակցությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, ջրային ոլորտի պատասխանատուներ, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:  

Նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում նշել է, որ թեև նախորդ տարի մարզի ագրարային ոլորտի որոշ ճյուղերում դրական տեղաշարժեր գրանցվել են, սակայն մի շարք խնդիրներ դեռևս մնում են չլուծված, ինչպես օրինակ վարելահողերի օգտագործման ցածր մակարդակը: Մարզում առկա 16199.5 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է ընդամենը 4684 հեկտարը (28.9%):  

«Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը հանրապետությունում վերջին տարիներին էականորեն բարձրացել է: Հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել Վայոց ձորի մարզում ևս այս հարցում առաջընթաց ապահովելու ուղղությամբ», – մասնավորապես նշել է Սերգո Կարապետյանը:  

Անդրադառնալով մարզում մթերումների գործընթացի կազմակերպման աշխատանքներին` նախարարն ընդգծել է, որ եթե խաղողի մթերման գործընթացն անցնում է սահուն և առանց խնդիրների, ապա պտուղ-բանջարեղենի մթերման հարցում առկա են որոշակի դժվարություններ, քանի որ մարզում մթերում իրականացնող գործող ընկերություններ չկան: Այս կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է մարզի միակ պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկության` Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկման անհրաժեշտությունը: Նախարարը, նշելով որ դեռևս շատ անելիքներ կան բուսաբուծության ոլորտում, միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ բոլոր նախադրյալներն առկա են կրկնապատկելու, անգամ եռապատկելու արտադրության ծավալները:   Կարևորելով մարզում գյուղատնտեսության զարգացումը` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է մարզպետին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմել գյուղատնտեսության ոլորտի զարգացման եռամյա ծրագիր և առաջնորդվել դրանով:   Նախարարի խոսքով` 2014 թվականին Վայոց ձորի մարզում հաջողությամբ իրականացվել է կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման փորձնական ծրագիրը, որը կայուն հենք կդառնա ՀՀ ողջ տարածքում գյուղատնտեսական կենդանիների համընդհանուր հաշվառում իրականացնելու համար: Կարևորելով այս ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները` նախարարը հավելել է, որ անհրաժեշտ է ապահովել գործընթացի շարունակականությունը:  

Նախարար Սերգո Կարապետյանն իր խոսքում շեշտել է անասնապահության ոլորտում առկա դրական միտումները: Նա նշել է, որ չնայած ձեռքբերումներին մարզում մեծ ներուժ կա անասնապահության զարգացման համար, և հնարավորությունները թույլ են տալիս քառապատկելու գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, որին կնպաստի նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը: Մարզում արոտավայրերի ծանրաբեռնվածությունը կազմում է 23 տոկոսն, մինչդեռ հանրապտությունում միջին ցուցանիշը կազմում է 51 տոկոս:

Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրում (CARMAC 2) նախատեսվում է ընդգրկել նաև Վայոց ձորի մարզը: Ծրագրի առաջին «Համայնքի արոտավայերի և անասնապահության կառավարման համակարգեր» բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցել ընտրված անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային և սահմանամերձ համայնքներին, որտեղ անասնապահությունն ապրուստի հիմնական միջոց է հանդիսանում: Ծրագրի «արժեքային շղթայի զարգացման» բաղադրիչի ներքո նախատեսվում է ապահովել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրության ոլորտներում շուկայահանվող (իրացվող) և արտահանվող արտադրանքի ծավալային աճ, բարելավել ներքին շուկայի պահանջարկը եւ ավելացնել գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալները միջազգային շուկա:  

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվել է Գնդեվազ համայնքի թռչաբուծական ֆաբրիկայի տնօրեն Կարեն Միրզոյանը, ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվել են շնորհակալագրեր:   Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Արենի համայնքի այգիներում, հետևել է ծառերի էտման աշխատանքների ընթացքին, զրուցել գյուղացիների հետ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98