Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Սերգո Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզ
12/02/2015 13:28
Կիսվել

Սերգո Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները շարունակվում են, որի շրջանակում նա այսօր այց է կատարել Սյունիքի մարզ:  

Մարզում նախարարի առաջին կանգառը Խնձորեսկ համայնքում էր, որտեղ նա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ միասին մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (2011-2016 թթ.) շրջանակներում հիմնված անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:  

«Սա արդեն երկրորդ անասնաբուժական կենտրոնն է, որը շահագործման է հանձնվում այս ծրագրի շրջանակում, և մենք առաջիկայում նախատեսում ենք հանրապետության բոլոր մարզերում նմանատիպ կենտրոններ հիմնել: Կենտրոնը մարզի անասնապահության զարգացմանն ուղղված կարևոր օժանդակություն է տեղի ֆերմերներին և առաջարկում է բարձրորակ խորհրդատվական ծառայություններ, ինչն անկասկած մեծապես կնպաստի գյուղացիական տնտեսությունների գործունեությունն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելուն», – բացման խոսքում մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:  

Նախարարը հավելել է, որ այս կենտրոնների տեխնիկական և մասնագիտական կարողությունները թույլ են տալիս դրանք վերածել տարածաշրջանում մասնագիտական զարգացմանն ու բիզնեսի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր իրականացնող կենտրոնների, ինչպես նաև ընդգրկում են մատուցվող ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ:  

Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին և մատուցվող ծառայություններին: Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ուղևորվել են Գորիսի քաղաքապետարան, որտեղ մասնակցել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով հրավիրված մարզային խորհրդակցությանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ոլորտի այլ պատասխանատուներ:  

Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում մարզում գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներին` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մարզում առկա է անասնաբուծության զարգացման ընդարձակ ներուժ և անհրաժեշտ է միայն համապատասխան քայլեր ձեռնարկել ինչպես տավարի, այնպես էլ ոչխարների և այծերի գլխաքանակի ու մթերատվության ավելացման ուղղությամբ:  

Կարևորելով մարզում անասնապահության ճյուղի զարգացումը` նախարարն ընդգծել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC 1) դրական արդյունքները: Նախարարի խոսքով` ծրագրի շրջանակում մարզում հիմնվել են թվով 17 գյուղացիական կոոպերատիվներ, տրամադրվել են 24 անիվավոր տրակտոր և 100 այլ սարքավորումներ: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորում է ձեռքբերվող գյուղտեխնիկայի արժեքի 80%-ը, իսկ 20% տրամադրում է կոոպերատիվը, պայմանով, որ գյուղտեխնիկան ստանալուց հետո 4 տարիների ընթացքում կոոպերատիվն իր հաշվին կուտակում է գյուղտեխնիկայի արժեքի 30% չափով գումար, որը կարող է օգտագործվել նոր գյուղտեխնիկա գնելու համար: Նախարար Սերգո Կարապետյանի դիտարկմամբ մարզում դեռևս բարձր է գյուղտեխնիկայի մաշվածության աստիճանը: Այս խնդրի լուծման նպատակով պետությունը տնտեսվարող սուբյեկտներին տրամադրում է տեխնիկա ուղղակի վաճառքի, ինչպես նաև լիզինգի միջոցով տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, 20 տոկոս կանխավճարով, 6 տարի մարման ժամկետով:  

Նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ պետությունը գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու նպատակով այս տարի ևս հետևողականորեն շարունակում է սերմացուների, դիզելային վառելիքի և պարարտանյութերի տրամադրման ծրագրերը, ընդ որում դրանք կտրամադրվեն նախորդ տարվա գներով:  

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև ոռոգման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցը: Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` այս պահին վերջին աշխատանքներ են տարվում համակարգը նախապատրաստելու ուղղությամբ` մարտից 1-ից գյուղացիական տնտեսություններին կայուն ջրամատակարարում ապահովելու նպատակով: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանն ուղղված քայլերը և փոքր ջրամբարների շինարարությունը:  

Նախարարը անդրադարձել է նաև Սյունիքի մարզում անտառկառավարման ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ կարևորելով ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարի ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ առավել հետևողական մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:  

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Սյունիքի մարզի ֆերմեր Գառնիկ Շալունցը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87