Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
18/03/2015 14:31
Կիսվել

Քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: 

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում իրականացվել են կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման ծրագրեր: Ներդրվել է ուսանողների սոցիալական աջակցության նոր փաթեթ, հաստատման է ներկայացվել «Ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ընդլայնվել է «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների, ուսանողների սոցիալական աջակցության ծրագիրը: Արդյունքում 1070 ուսանողի տրամադրվել է 50-100 տոկոսի չափով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում՝ շուրջ 225 մլն դրամ:

2014 թ. մեկնարկել է ՀՀ բուհերի լավա¬գույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթա¬թոշակ¬ների տրամադրման գործընթացը. հաղթող է ճանաչվել 38 ուսանող: Ներդրվել է նորարարական մրցակցային հիմնադրամների ծրագիրը, որի շրջանակում 10 բուհի տրամադրվել է 3.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն: Հաստատվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը: ԵՄ-ի ֆինանսավորմամբ մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը: «Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» և «Երևանի պետական համալսարանը» վերակազմավորվել են հիմնադրամների: 

Նախնական և միջին մաuնագիտական կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է ուuումնական հաuտատությունների տնoրենների վերապատրաստման և հավաստագրման համակարգը, հաստատվել է «Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի կարգը»: 

Հանրակրթության ոլորտում կարևոր ձեռքբերումներից է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որով նախատեսվում է մինչև 2025 թ. ՀՀ կրթական համակարգը դարձնել համընդհանուր ներառական՝ մատչելի բոլոր երեխաների համար: Ներկայումս հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 139 հանրակրթական դպրոց՝ շուրջ 3000 աշակերտով: 

Շարունակվել է 2009 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը. 2014 թ.-ից այն ներդրվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, 2015 թ.-ից՝ Արարատի մարզում: Ավարտվել է հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի ներդրման եռամյա ծրագիրը և որոշվել է 5-9-րդ դասարանների համար թույլատրել արտադասարանական խմբակների բացումը: Հաստատվել են «Ազգային երգ ու պար» ու Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը՝ հանրակրթական 13 հիմնական դպրոցի 5-րդ դասարանների համար: Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայրենասիրական դաստիարակության 2015-2019 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Բոլոր դպրոցներն ապահովվել են ինտերնետային կապով և համակարգիչներով: «Մեկ երեխա – մեկ համակարգիչ» փորձնական ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարանի աշակերտներին անվճար տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի 2015-2019 թթ., իսկ 2019 թվականից նախատեսվում է ծրագրի աստիճանական ընդլայնում: Շարունակական միջոցառումներ են իրականացվում կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ:

Լիցենզավորման գործընթացի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում նախադպրոցական կրթական ծրագրով լիցենզիա է ստացել 11, տարրական հանրակրթական ծրագրով` 65, հիմնական հանրակրթական ծրագրով` 51, միջնակարգ հանրակրթական ծրագրով` 40 ուսումնական հաստատություն: Իրականացվել է պետական և ոչ պետական թվով 15 հանրակրթական ուսումնական հաստատության ըստ կրթական ծրագրերի լիցենզիաների կասեցում և դադարեցում: Դադարեցվել է 2 բարձրագույն ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիաների գործողությունը, խախտման հիմքով նախազգուշացվել է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնող 10 ուսումնական հաստատություն: 

2014 թ. ընթացքում իրենց ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը: 

ԿԳՆ 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո արծարծվել են նախարարության 2015 թ. գործունեության գերակա ուղղությունները: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրակրթության, բարձրագույն մասնագիտական կրթության, գիտության, դպրոցաշինության, լիցենզավորման ոլորտներում առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, հետաքրքրվել է հանրակրթության ուսումնական ծրագրերի հասցեականությամբ, գիտության ոլորտի զարգացման և գիտնականների խրախուսման ծրագրերով, պետական ավարտական և բուհական ընդունելության միասնական քննությունների կազմակերպման գործընթացով, ավագ դպրոցների հիմնանորոգման, շենքային պայմանների արդիականացման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ընթացքով: Վարչապետը հանձնարարել է կրթության և գիտության նախարարին՝ հանրակրթական ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրել միջազգային փորձը, մշակել գիտության զարգացմանն ուղղված ծրագրեր, պարբերաբար վարչապետին զեկուցել ընդունելության քննությունների կազմակերպման ընթացքի վերաբերյալ և ուշադրության կենտրոնում պահել ավագ դպրոցների վերանորոգման աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետում իրականացումը:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91