Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Անն Բրասերին
14/04/2015 10:30
Կիսվել

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Անն Բրասերին

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:

Ողջունելով Անն Բրասերին խորհրդարանում՝ Աժ նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը, ինչպես նաև ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև Վեհաժողովում ընդունվող փաստաթղթերին:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ այն ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Նա հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն 100-րդ տարելիցին ընդառաջ կանդրադառնա այս պատմական ողբերգությանը և կտա համապատասխան գնահատական:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Գալուստ Սահակյանն առաջարկել է ուղղակիորեն շփվել Լեռնային Ղարաբաղի հետ՝ անկախ նրա կարգավիճակից, քանի որ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում: Միաժամանակ Գալուստ Սահակյանը տիկին Բրասերին առաջարկել է տեղում հետևել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ Արցախում վաղուց ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատվիրակության գործունեությունը Վեհաժողովում և մեծապես կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարթակներում:

Տիկին Բրասերը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է նպաստի, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի երկխոսություն, և հակամարտող կողմերը լսեն միմյանց:

Անն Բրասերն անդրադարձել է ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը Հայաստանը դեռ չի ստորագրել: Նա նաև դիմել է ԱԺ նախագահին՝ Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի որոշումների կատարման համար խորհրդարանում հանձնաժողով ստեղծելու   խնդրանքով, որն էլ կվերահսկի դատարանի որոշումների կատարման ընթացքը:

Այնուհետև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը խորհրդարանի այգում մասնակցել են ծառատունկի:

ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14