Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«Վեհաժողովը կարող է անմիջական շփումներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ` անկախ նրա կարգավիճակից». Հերմինե Նաղդալյանի ուղերձը ԵԽԽՎ-ին
26/06/2015 16:09
Կիսվել

«Վեհաժողովը կարող է անմիջական շփումներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ` անկախ նրա կարգավիճակից». Հերմինե Նաղդալյանի ուղերձը ԵԽԽՎ-ին

Հունիսի 25-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ազատ քննարկման ձեւաչափում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի խորհրդարանականներին փոխանցել է 2 կարեւոր ուղերձ՝ ԼՂՀ պատգամավորների կողմից ԵԽԽՎ-ի հետ համագործակցության եւ ՀՀ Ազգային ժողովի՝ «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջազգային հարթակ ստեղծելու նախաձեռնությունները:

Մինչ այդ իր ելույթում տիկին Նաղդալյանը հարկ է համարել հակադարձել ադրբեջանցի պատվիրակներից մեկին, ով անդրադարձել էր Չիրագովի գործին առնչվող դատարանի որոշմանը` որակելով վերջինիս խոսքերը ամբողջությամբ մտացածին եւ կեղծ: Մասնավորապես, ադրբեջանցի պատվիրակը հիշատակել էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը` համարելով դա Ղարաբաղի եւ հարակից յոթ շրջանների օկուպացիայի իրավական այլեւս հաստատված հիմք: Միեւնույն ժամանակ ԱԺ փոխնախագահը փաստել է ադրբեջանցիների կողմից հարցերի միակողմանի ներկայացման տարածված պրակտիկան` առաջարկելով նրանց խոսել ՄԻԵԴ այն որոշումներից, որոնք Ադրբեջանի դեմ են` ինչպես փախստականների, այնպես էլ քաղաքական հետապնդումների մասով:

ԱԺ փոխնախագահի ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Կարճ արձագանք իմ ադրբեջանցի գործընկերոջը. որեւէ խոսք չկա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի մասին: Դա պարզապես չի համապատասխանում իրականությանը: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի գործընկերը մոռանում է նշել նույն թեմայի վերաբերյալ Ադրբեջանի դեմ վճիռը: Բացի այդ, կան մի շարք վճիռներ Ադրբեջանի դեմ, որոնցում դատարանն Ադրբեջանին պարբերաբար կոչ է արել ազատ արձակել լրագրողներին, քաղաքական ակտիվիստներին, Բաքվի ԵԽ դպրոցի տնօրենին: Սակայն, ըստ երեւույթին, այդ դատողությունները չեն հետաքրքրել իմ ադրբեջանցի գործընկերոջը, ով փորձում է կեղծ տեղեկություններ տարածել դատարանի վճիռների մասին:

Հարգելի գործընկերներ,

Երկու ուղերձ ունեմ, որոնք կցանկանայի ներկայացնել ձեր ուշադրությանը:

Վերջերս Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իմ գործընկերների խնդրանքով ձեզ եմ ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը: Հայտարարությունն ապագայի մասին է, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պատրաստակամության` կառուցելու իրենց երկիրը՝ համագործակցելով այս մարմնի հետ` նրա սկզբունքների եւ արժեքների հիման վրա, որոնք նրանք կիսում են: Անարդար է անտեսել այս ժողովրդին` իրենց Հանրապետության կարգավիճակի պատճառով: Նրանք Եվրոպայի մասն են, երիտասարդ ժողովրդավարություն են, որոնք երբեք չեն դառնա այն երկրի մասը, որտեղ իշխում է ժառանգական ավտորիտար ռեժիմը: Չնայած անցկացված ընտրություններին, որոնք, ըստ միջազգային բազմաթիվ դիտորդների, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան են եղել, Լեռնային Ղարաբաղը մեր կարիքն ունի` իր ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու եւ ամրապնդելու համար:

Ես դիմում եմ բոլորիդ, Վեհաժողովի ողջ ղեկավարությանը, ինչպես նաեւ քաղաքական խմբերի նախագահներին ու 47 երկրների ներկայացուցիչներին, խնդրում եմ, ուշադիր կարդացեք ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը եւ կզգաք այդ Հանրապետության ժողովրդի ձգտումները:

Վեհաժողովը կարող է անմիջական շփումներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ` անկախ նրա կարգավիճակից` խթանելու մարդու իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները եւ օրենքի գերակայությունը: Եվրոպայի խորհուրդն ունի նման փորձ Եվրոպայի եւ աշխարհի այլ հատվածներում: Եկեք մոռանանք երկակի ստանդարտները եւ թող մեզ առաջնորդեն մարդասիրական ու ժողովրդավարական արժեքները: Եվրոպայում յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ այլ համապատասխան փաստաթղթերով:

Իմ երկրորդ ուղերձն առնչվում է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությանը:

Դուք տեղյակ եք, որ այս տարի նշվել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Մենք շնորհակալ ենք այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերեցին եւ զորակցությունը հայտնեցին այդ օրերին: Հիրավի, կարեւոր է մեզ համար զգալ, որ, ի վերջո, մենք միայնակ չենք, եւ որ միջազգային հանրությունը եւ մեր ընկերները կանգնած են մեր կողքին:

Հարյուր տարի անց էլ աշխարհն ապահովագրված չէ ցեղասպանություններից: Եթե 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչվեր եւ դատապարտվեր, մենք կարող էինք խուսափել մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնություններից: Լինելով ցեղասպանություն վերապրած ազգ` մենք պատասխանատվություն ենք զգում նախաձեռնելու միջազգային արշավ ցեղասպանությունների դեմ: Ժողովրդի կողմից ընտրված լինելով՝ մենք` խորհրդարանականներս, պետք է առաջ մղենք այդ ջանքերը: Մենք հավատում ենք, որ միջազգային խորհրդարանական ամբիոնը համագործակցության արդյունավետ գործիք է` մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունների համատեղ պայքարում:

Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» պլատֆորմ: Մենք կոչ ենք անում բոլորիդ միանալ այս նախաձեռնությանը: Համապատասխան նամակներ կուղարկվեն ԵԽ անդամ պետություններին, ինչպես նաեւ՝ ամբողջ աշխարհի խորհրդարաններին: Հավատացած եմ, որ կմիանաք այս հարթակին` աշխարհն ավելի ապահով ու լավ վայր դարձնելու համար»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12