Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վարչապետը ծանոթացել է «Բագրատաշեն» սահմանային անցակետի արդիականացման աշխատանքներին
27/07/2015 11:06
Կիսվել

Վարչապետը ծանոթացել է «Բագրատաշեն» սահմանային անցակետի արդիականացման աշխատանքներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարելիք աշխատանքային այցից առաջ կանգ է առել «Բագրատաշեն» սահմանային անցակետում:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել սահմանային անցման կետում` ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ընթացքի մեջ են Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի ըստ սահմանված ժամանակացույցի՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կլինի նվազագույն չափով, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան նվազագույն ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ:

Վարչապետ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ դրա արդյունքում կունենանք միջազգային նորմերին համապատասխան անցակետ: «Ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի, և ՀՀ ֆինանսների նախարարի պնդմամբ, հաջորդ տարվա մարտին այս մաքսակետը կգործարկենք: Կարևորն այն է, որ քաղաքացիների, այդ թվում տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծվեն սահմանի հատման արդի պայմաններ, կվերանան կուտակումները»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետին է ներկայացվել նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր՝ «Բարեկումության» կամուրջի կառուցման ընթացքը: Նախատեսվում է այս տարվա ընթացքում հայտարարել շինաշխատանքների կազմակերպման մրցույթը: Ակնկալվում է, որ կամուրջը կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:

Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրով նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի ժամանակակից ենթակառուցվածքներ, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները:

«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագրի համար կներդրվի 70 մլն դոլար: Այն ՀՀ կառավարությունն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակի և միջազգային այլ կառուցների հետ համագործակցությամբ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08