Team Telecom

Պաշտոնական

USD BUY - 385.00+0.00 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 414.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 76.13+1.83 WTI - 71.87+1.86
COMEX:  GOLD - 1964.30-1.77 SILVER - 23.70-1.58
COMEX:  PLATINUM - 1008.70-0.39
LME:  ALUMINIUM - 2263.50-0.83 COPPER - 8237.00-0.08
LME:  NICKEL - 21211.00-0.50 TIN - 25651.00+0.84
LME:  LEAD - 2031.50+1.63 ZINC - 2306.50+1.74
FOREX:  USD/JPY - 139.94+0.81 EUR/GBP - 1.0705-0.56
FOREX:  EUR/USD - 1.0705-0.56 GBP/USD - 1.2448-0.69
STOCKS RUS:  RTSI - 1051.53-0.98
STOCKS US: DOW JONES - 33762.76+2.12 NASDAQ - 13240.77+1.07
STOCKS US: S&P 500 - 4282.37+1.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 31524.22+1.21 TOPIX - 2182.70+1.55
STOCKS CHINA:  HANG SENG - 18949.94+4.02 SSEC - 3230.07+0.79
STOCKS EUR:  FTSE100 - 7607.28+1.56 CAC40 - 7270.69+1.87
STOCKS EUR:  DAX - 16051.23+1.25
02/06/2023  CBA:  USD - 387.22+0.24 GBP - 485.19+2.66
02/06/2023  CBA:  EURO - 416.92+2.43
02/06/2023  CBA:  GOLD - 24579.49+139.03 SILVER - 292.44+3.11
Հունիս, 2023
June 2023
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Byblos
Նախագահ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին շնորհակալություն է հայտնել երկար տարիների հետևողական և նվիրական աշխատանքի համար
12/02/2016 18:51
Կիսվել

Նախագահ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին շնորհակալություն է հայտնել երկար տարիների հետևողական և նվիրական աշխատանքի համար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Հանրապետության Նախագահը տեղեկացրել է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը օրենքի շրջանակներում ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տարիքը լրանալու կապակցությամբ և Հայրենիքին իր ծառայությունը կշարունակի ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում: Հանրապետության Նախագահը Գորիկ Հակոբյանին պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով և շնորհակալություն է հայտնել նրան: «Գորիկ Գուրգենի՛, մեր պետության անունից ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում երկար տարիների հետևողական և նվիրական աշխատանքի համար: Չնայած այսօրվանից Դուք ստանձնում եք նոր պարտականություններ, պատասխանատվության նոր ոլորտ, բայց հավատացած եղեք, որ Ձեր անունն արդեն իսկ գրվել է ՀՀ պետականաշինության պատմության մեջ: Դուք պրոֆեսիոնալների մեծ սերունդ եք դաստիարակել, և վստահ եմ, որ այսուհետ ևս բազմաթիվ մարդիկ դաստիարակվելու են Ձեր օրինակով: Շնորհակալ եմ դրա համար, Գորիկ Գուրգենի՛: Վստահ եմ, որ պարոն Հակոբյանը դեռևս շարունակելու է իր փորձն ու գիտելիքները ներդնել ՀՀ պետականաշինության կարևոր գործում: Հաշվի առնելով այս ամենը՝ ես երեկ նաև մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել, որով Գորիկ Հակոբյանին պարգևատրել եմ Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով: Կարծում եմ, որ ՀՀ գեներալիտետի, բարձր զինվորականության համար այս շքանշանը շատ նվիրական և խորհրդանշական է: Ձեր վաստակած պարգևն է:

Ինչպես, վստահ եմ գիտեք, ես մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին նշանակել եմ Գեորգի Կուտոյանին: Շնորհավորում եմ պարոն Կուտոյանին և հաջողություն մաղթում այս առավել քան պատասխանատու պետական պաշտոնում: Կարծում եմ, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենն իր սկզբունքայնությամբ, հետևողականությամբ, աշխատասիրությամբ, իհարկե, նաև Ազգային անվտանգության ծառայության գեներալների ու սպաների աջակցությամբ և, առաջին հերթին ձեր աջակցությամբ, պատվով կկատարի այս պատասխանատու պարտականությունը: Սա, իրոք, չափազանց պատասխանատու պաշտոն է և չափազանց պատասխանատու նշանակում: Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է: Անգամ ընթացիկ, առօրյա խնդիրներ լուծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները և գտնել խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը: Հինգ տարի ես աշխատել եմ Գեորգի Կուտոյանի հետ և այդ հինգ տարում ինձ մոտ անբավարարվածության որևէ նշան չի եղել: Սկզբունքային է, խստապահանջ իր նկատմամբ և, իհարկե, իր ենթակաների նկատմամբ:

Անցած տարվա դեկտեմբերին մեծածավալ սահմանադրական փոփոխությունների ընդունումը մեր երկրի համար, իրոք, շրջադարձային իրադարձություն էր: Դրա հետևանքով, ի թիվս այլ բարեփոխումների, արմատապես փոխվելու է մեր պետության կառավարման ձևը: Ինչպես պետական մյուս մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը ևս կանգնելու է նոր իրողության և նոր պահանջների առջև՝ սկսած օրենսդրական համապատասխանեցումից, վերջացած փոխհարաբերությունների վերաիմաստավորմամբ: Մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազորությունների էական վերաբաշխում: Եվ այս անցումային փուլում ազգային անվտանգության մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում պետք է ոչ միայն ապահովեն կառավարման համակարգի սահուն փոխակերպումը, այդ ընթացքում պետական իշխանության անընդհատությունը, այլև պետական մարմինների շարքում կարողանան ամրագրել իրենց արժանի տեղն ու կարգավիճակը: Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Այն էական դեր է ունենալու փոփոխությունների հանդեպ հավատի ու հանրային վստահության ձևավորման գործում: Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում: Սա չի նշանակում, որ մինչև հիմա ազգային անվտանգության մարմինները չեն պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ավելի սուր պայքարի անհրաժեշտություն կա այս փուլում։ Եվ վստահ եմ, որ ազգային անվտանգության մարմինները կարողանալու են լինել համահունչ մեր հասարակությունում տեղի ունեցող փոփոխություններին։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հուսալի և կայուն կառույց լինի հատկապես երկրի համար այս կարևոր անցումային փուլում։ Մենք չունենք երկրորդ այդպիսի կամ նույնիսկ նման կառույց, հետևաբար՝ այս ոլորտում չենք կարող մեզ փորձարկումների շքեղություն թույլ տալ։ Վստահ եմ, որ Ազգային անվտանգության ծառայության նոր ղեկավարությունը պահպանելու և զարգացնելու է ժառանգած լավագույն ավանդույթները, բարեխղճորեն և պատասխանատվությամբ է իրականացնելու մեր պետության և հասարակության անվտանգության ապահովման գործառույթը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին իր գործունեությանը տված նման բարձր գնահատականի համար: «Երջանկություն է, երբ մարդն այդքան տարի աշխատելուց հետո նման գնահատականով է թողնում իր պաշտոնը։ Պարո՛ն Նախագահ, եթե տա Աստված, իմ առողջությունը ների, ես կշարունակեմ իմ աշխատանքը՝ ի բարօրություն մեր Հայրենիքի, և ինձ համար միևնույնը չի լինի՝ կլինե՞ն հաջողություններ ազգային անվտանգությունում, թե՞ ոչ։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաջողությունը շարունակվի և ավելի լավ լինի։ Շնորհակալությո՛ւն Ձեզ»,-ասել է Գորիկ Հակոբյանը:

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ ցուցաբերած մեծագույն վստահության համար: «Հաշվի առնելով այն կարևորագույն գործառույթները, որոնք օրենսդրությամբ վերապահված են ազգային անվտանգության մարմիններին, պետական այս կառույցում ծառայության անցնելն ինձ համար մեծ պատասխանատվություն է և նույնքան մեծ պատիվ։ Դուք միշտ բարձր եք գնահատել Ազգային անվտանգության ծառայության կողմից մեր երկրի անվտանգության և պետական շահերի հուսալի պաշտպանությունը: Նման վերաբերմունքը, թերևս, օրինաչափ է՝ նկատի ունենալով, որ այս ծառայությունը միշտ ունեցել է հմուտ ղեկավարություն և բազմաթիվ նվիրյալներ, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները: Պարո՛ն Նախագահ, համոզված եմ, որ Ձեր ընդհանուր ղեկավարությամբ և պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել: Պարո՛ն Հակոբյան, ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և, օգտվելով առիթից, շնորհավորել պետական բարձր պարգև ստանալու կապակցությամբ»,-ասել է Գեորգի Կուտոյանը:

Team Telecom
IDBank
Byblos
Արտարժույթ
10:30 03/06 Առք Վաճառք
AMD / USD 386.00 389.00
AMD / EUR 415.00 419.00
AMD / RUR 4.75 4.83
դոլար
դոլար
ԿԲ. Դրամի Փոխարժեքներ
02/06/2023
դրամ
Դոլար (USD)
387.22
+0.24
Եվրո (EUR)
416.92
+2.43
Ռուբլի (RUR)
4.78
+0.00
Ֆունտ (GBP)
485.19
+2.66
Ֆրանկ (CHF)
427.58
+1.34
Լարի (GEL)
146.74
+0.16
Դիրհամ (AED)
105.42
+0.06
Ռիալ 100 (IRR)
0.92
+0.00
Ռուփի (INR)
4.70
+0.01
Յուան (CNY)
54.58
+0.05
Յեն (JPY)
27.88
+0.15
Տենգե 10 (KZT)
8.63
+0.01
Սոմ (KGS)
4.42
+0.00
Բ. Ռուբլի (BYN)
132.38
-0.13
ԿԲ Մետաղներ
02/06/2023
դրամ / գրամ
24579.49
+139.03
Արծաթ
292.44
+3.11
Կրիպտոարժույթներ
10:30 03/06
BTC/AMD
10,529,724
+0.26%
BTC/USD
27193.13
+0.19%
ETH/USD
1904.35
+0.67%
BCH/USD
114.78
+0.15%
XRP/USD
0.527966
+1.77%
LTC/USD
94.98
-0.25%
BNB/USD
306.70
-0.49%
DOGE/USD
0.072506
+0.54%
ETH/BTC
0.070024572
+0.47%
BCH/BTC
0.004220695
-0.04%
XRP/BTC
0.000019414
+1.57%
LTC/BTC
0.003492548
-0.45%
BNB/BTC
0.011277547
-0.68%
DOGE/BTC
0.000002666
+0.34%
Ոսկու հարգեր
02/06/2023
դրամ
999 հարգ
24k
24,579.49
958 հարգ
23k
23,555.34
916 հարգ
22k
22,531.20
720 հարգ
18k
18,434.62
625 հարգ
15k
15,362.18
585 հարգ
14k
14,338.04
500 հարգ
12k
12,289.75
417 հարգ
10k
10,241.45
375 հարգ
9k
9,217.31
FOREX
10:50 03/06
EUR/USD
1.0705
-0.56%
GBP/USD
1.2448
-0.69%
USD/JPY
139.94
+0.81%
EUR/GBP
0.8596
+0.12%
Նավթ
10:50 03/06
դոլար / բարել
Brent
76.13
+1.83%
Light Sweet
71.87
+1.86%
COMEX
10:50 03/06
$ / տր. ունց.
Ոսկի
1964.30
-1.77%
Արծաթ
23.70
-1.58%
Պլատին
1008.70
-0.39%
LME / 3M
10:50 03/06
դոլար / տոննա
Ալյումին
2263.50
-0.83%
Պղինձ
8237.00
-0.08%
Նիկել
21211.00
-0.50%
Անագ
25651.00
+0.84%
Կապար
2031.50
+1.63%
Ցինկ
2306.50
+1.74%
Մոլիբդեն
49427.58
+1.26%
Կոբալտ
29525.00
+0.00%
Ինդեքսներ
10:50 03/06
կետ
Dow Jones
33762.76
+2.12%
S&P 500
4282.37
+1.45%
NASDAQ
13240.77
+1.07%
FTSE
7607.28
+1.56%
CAC 40
7270.69
+1.87%
DAX
16051.23
+1.25%
RTSI
1051.53
-0.98%
Nikkei
31524.22
+1.21%
Topix
2182.70
+1.55%
Hang Seng
18949.94
+4.02%
SSEC
3230.07
+0.79%
ԿԲ Տոկոսադրույքներ
02/06/2023
Վերաֆին. տոկ.
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
04/2023
ՏԱՑ
+12.2%
ԱԱԾ 3
747.83
+2.4%
Արտահանում 1
2,158.4
+110.0%
Ներմուծում 1
3,645.6
+93.9%
ՍԳԻ
+6.20%
Աշխատ. 2
260,042
+21.6%
Առևտուր 3
1,408.96
+23.2%
Գյուղատնտ. 3,4
88.7
+1.4%
Ծառայ. 3
919.3
+22.2%
Շին. 3
94.87
+16.8%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային