Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Վարչապետը ներկայացրել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին
25/02/2016 14:51
Կիսվել

Վարչապետը ներկայացրել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանան լուծում տալ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: Վարչապետը բարձր է գնահատել Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ներդրումը մեր երկրի զարգացման գործում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում կարևոր ծրագրերը և բարեփոխումները լավ հիմքերի վրա են դրվել, արձանագրվել են ակնառու ձեռքբերումներ, և Կարեն Ճշմարիտյանն իր գիտելիքն ու փորձը այսուհետ ևս կշարունակի ներդնել մեր երկրի հետագա զարգացման գործում:

Ներկայացնելով Արծվիկ Մինասյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նրա ակտիվ գործունեությունը քաղաքական դաշտում բոլորին է հայտնի և համոզմունք է հայտնել, որ պարոն Մինասյանի նշանակումն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնպաստի գերատեսչության հետագա բոլոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Վարչապետը նորանշանակ նախարարին է հայտնել իր և կառավարության աջակցությունը և վստահություն հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը նախարարի գլխավորությամբ կշարունակի ակտիվ ու արդյունավետ գործունեությունը:

Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին՝ աջակցության և վստահության համար, ինչպես նաև նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում կարողացել են անհրաժեշտ հիմքեր ստեղծել և պատվով դուրս գալ մարտահրավերներից: Կարեն Ճշմարիտյանն Արծվիկ Մինասյանին մաղթել է ամենայն բարիք և պատրաստակամություն հայտնել սատար կանգնելու այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են լինելու երկրի տնտեսական հիմքերի ամրապնդմանը:

Իր հերթին, Արծվիկ Մինասյանը նշել է, որ քաղաքական հուշագրի շրջանակում երկու քաղաքական ուժերը միավորում են ջանքերը նաև տնտեսական քաղաքականության իրականացման գործում: Պարոն Մինասյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ աջակցության և վստահության համար: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև պարոն Ճշմարիտյանին ոչ միայն այս ընթացքում ծավալած գործունեության, այլև այն տարիների, երբ Հայաստանն արձանագրեց երկնիշ տնտեսական աճ: Նրա խոսքով՝ այս փոփոխությունը քաղաքական հենքի վրա է, և ինքը վստահ է, որ պրոֆեսիոնալ թիմի հետ կկարողանան նոր տնտեսական քաղաքականության հենքի վրա զարգացնել նաև այն ծրագրերը, որոնք նախանշված են եղել, որովհետև այլևս ՀՅԴ-ն պատախանատվություն է վերցրել նաև կառավարության բոլոր ծրագրերի կատարման համար: Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ կարձանագրվեն լավ արդյունքներ:

Ամփոփելով ՀՀ վարչապետը կարևորել է Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը և նշել, որ այն ունի մեծ անելիք: «Կիսում եմ պարոն Ճշմարիտյանի այն մոտեցումները, որ մենք 2015 թվականին ունեցել ենք լուրջ մարտահրավերներ և բոլորիս ուժերի համատեղմամբ կարողացանք ունենալ նաև տնտեսական աճ, ի տարբերություն տարածաշրջանի երկրների, գործընկեր երկրների, որոնք ունեցան տնտեսական անկում: Իհարկե, դա մեզ չի բավարարում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում ունենանք երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա բարելավել հասարակության սոցիալական վիճակը: Համոզված եմ, որ պարոն Մինասյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի՝ 2016 թվականին հաջողություններ արձանագրելու և մարտահրավերներին դիմակայելու համար: Քանի որ աշխարհը շատ արագ է փոփոխվում, աշխարհաքաղաքական զարգացումներն անկախատեսելի են, մենք պետք է լինենք միասնական, հանդուրժող և անենք հնարավորը, որպեսզի կարողանանք ապահովել մեր տնտեսության զարգացումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45