Պաշտոնական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.00-2.00 EUR SELL - 446.00-1.00
OIL:  BRENT - 72.09+1.54 WTI - 66.89+1.78
COMEX:  GOLD - 5204.70+1.65 SILVER - 86.52+2.49
COMEX:  PLATINUM - 2148.80-1.43
LME:  ALUMINIUM - 3102.50+0.81 COPPER - 12964.00+0.64
LME:  NICKEL - 17350.00+2.15 TIN - 46559.00-0.31
LME:  LEAD - 1965.00+0.26 ZINC - 3382.50+1.35
FOREX:  USD/JPY - 155.02+0.44 EUR/GBP - 1.1776-0.43
FOREX:  EUR/USD - 1.1776-0.43 GBP/USD - 1.3492-0.26
STOCKS RUS:  RTSI - 1141.28+0.00
STOCKS US: DOW JONES - 48804.06-1.66 NASDAQ - 22627.27-1.13
STOCKS US: S&P 500 - 6837.75-1.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 57321.09+0.87 TOPIX - 3815.98+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 26590.32-1.82 SSEC - 4117.41+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10684.74-0.02 CAC40 - 8497.17-0.22
STOCKS EUR:  DAX - 24991.97-1.06
24/02/2026  CBA:  USD - 377.84+0.87 GBP - 509.74+0.64
24/02/2026  CBA:  EURO - 445.25+0.54
24/02/2026  CBA:  GOLD - 63064+1820 SILVER - 1056.1+80.39
Սերժ Սարգսյանն այցելել է Երեվանի մետրոպոլիտեն, այնուհետեվ ներկա է գտնվել «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը
05/03/2016 15:50
Կիսվել

Սերժ Սարգսյանն այցելել է Երեվանի մետրոպոլիտեն, այնուհետեվ ներկա է գտնվել «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով վերակառուցման առաջին և երկրորդ վարկային ծրագրերով նախորդ վեց տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա հետագա անելիքները:

Մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգ շահագործման, անհետաձգելի համարվող խնդիրների լուծման նպատակով ներդրումների ներգրավման և արդյունքում՝ մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար, Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շարունակելու բանակցությունները գործընկեր կազմակերպությունների հետ:

Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի և մետրոպոլիտենի ղեկավարության ուղեկցությամբ «Մարշալ Բաղրամյան» կայարանից ուղևորվել է դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան, որտեղից այցելել է մետրոպոլիտենից անմիջական մուտք ունեցող նորակառույց «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոն: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել կենտրոնի բացման արարողությանը:

«Ռոսիա Մոլ» կենտրոնի սեփականատեր «Սիլ» կոնցեռն ընկերության համասեփականատերերի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների, բացմանը հրավիրված բազմաթիվ այլ հյուրերի հետ Նախագահը շրջայց է կատարել «Ռոսիա Մոլ»-ում, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները ներկայացրել են «Սիլ» կոնցեռնի քաղաքաշինական ծրագրերը, որի մաս է կազմում նաև նորաբաց առևտրի կենտրոնը:

24/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.84
+0.87
Եվրո (EUR)
445.25
+0.54
Ռուբլի (RUR)
4.9333
+0.0242
Լարի (GEL)
141.25
+0.34
63064
+1820
Արծաթ
1056.1
+80.39