Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Կայացել է Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը
18/03/2016 19:53
Կիսվել

Կայացել է Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակը մեր ամենանվիրական տոնն է: Սա հրաշալի առիթ է արժևորելու, հիշելու, քննարկելու, վերլուծելու, գնահատելու մեր ձեռքբերումները: Հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որ պատշաճ կերպով և մեծ հանդիսավորությամբ նշենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25-րդ տարեդարձը», – բացելով նիստը՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև վարչապետը խոսքը փոխանցել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանին, ով մանրամասներ է ներկայացրել Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի մշակման հարցի շուրջ: «Անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների հիմնական ուղղվածությունն առաջարկում եմ դիտարկել Հանրապետության Նախագահի մատնանշած երկու գաղափարախոսական առանցքի՝ որպես կայացած անկախ պետություն, պետականություն առաջ շարժվելու և անկախության 25-ամյա սերունդի ձեռքբերումները ներկայացնելու գաղափարների շուրջ», – նշել է Վիգեն Սարգսյանը:

Նիստում քննարկվել են Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրությանը, տոնակատարություններին սփյուռքահայության և երիտասարդության ակտիվ մասնակցությանը, համահայկական տնտեսական համաժողովի կազմակերպմանը, Երևանում և մարզերում տոնական միջոցառումների անցկացմանը վերաբերող և այլ հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների՝ բարձր մակարդակով և հավուր պատշաճի կազմակերպումը և այդ ուղղությամբ պատկան բոլոր գերատեսչությունների համակարգված աշխատանքը: Կառավարության ղեկավարն առաջարկել է հանձնաժողովի անդամներին՝ մինչև մարտի վերջ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները և գաղափարները ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն, որից հետո մինչև ապրիլի 15-ը կմշակվեն և քննարկման կներկայացվեն Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի նախագիծն ու ժամանակացույցը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02